486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն գործնական և ազդեցիկ կազմակերպություն է՝ էական լիազորություններով. Մեդվեդև
14:23
21 Օգոստոսի 2010

ՀԱՊԿ-ն գործնական և ազդեցիկ կազմակերպություն է՝ էական լիազորություններով, ուրբաթ Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողվին մասնակցում են հինգ պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

«Պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ն, նույնիսկ հասկանալով, որ հարաբերականորեն երիտասարդ կազմակերպություն է, գործնական կազմակերպություն է՝  էական լիազորություններով կազմակերպություն, որն իրականում իր պատասխանատվությամբ ազդում է տարածաշրջանի իրադարձությունների զարգացմանը։ Ինչ էլ ասենք, բայց ՀԱՊԿ-ի գոյությամբ մի շարք բացասական միտումներ զսպվում են։ Ներկաներից յուրաքանչյուրը կարող է դա վերագրել այս կամ այն սառեցված հակամարտություններին կամ խնդիրներին, որոնք ՀԱՊԿ պատասխանատվությամբ գոյություն ունեն տարածաշրջանում»,,- ասաց Մեդվեդևը։

Ըստ նրա, ՀԱՊԿ պատասխանատվությամբ նման երևույթները տարածաշրջանում բավական շատ են, և դրանք բոլորը տարբեր են, սակայն ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ի ազդեցությունը տարածաշրջանում կա, և հենց դրանում էլ արտահայտվում է կազմակերպության կառուցողական նշանակությունը։

ՌԴ նախագահը նշեց, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մասնակից երկրներն ամփոփել են կազմակերպության երկրների անվտանգության ապահովման հարցի ուղղությամբ տարվող աշխատանքները, ապագայի ծրագրերը։ Մեդվեդևն ընդգծեց, որ կազմակերպության բոլոր մասնակիցները շահագրգռված են արդյունավետ աշխատանքով։

Մեդվեդևն ավելացրեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել Ղրղզստանի իրավիճակին։

1992թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցներն են յոթ պետությունները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։