486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունները պատրաստ կլինեն դեկտեմբերին. Մեդվեդև
13:24
21 Օգոստոսի 2010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունները պատրաստ կլինեն դեկտեմբերին, ուրբաթ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայ գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողվին մասնակցում են հինգ պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

«Մենք քննարկել ենք ՀԱՊԿ հակաճգնաժամային արձագանքման նոր մեխանիզմը, և բոլորն այն եզրակացության են եկել, որ Ղրղզստանի իրադարձություններից քաղած  դասերը մեզ ստիպում են, որ մեխանիզմն առավել արդյունավետ դարձնենք։ Ին՞չ է պահանջվում դրա համար։ Պետության կամքը՝ այսօր այդ կամքն արտահայտվել է, և դեկտեմբերին պատրաստ կլինեն ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկները, որոնք մեր գործունեության հիմք են ծառայում, որպեսզի այնտեղ առավել արդյունավետ ինստիտուտներ հայտնվեն, հնարավոր է՝ առավել ընդլայնված լիազորություններով»,- ասաց  Մեդվեդևը։

Ըստ նրա, նման որոշումները կայացվում են կոնսենսուսով, բայց ամեն դեպքում բոլորը հասկանում են, որ մի շարք դեպքերում կազմակերպությունը պետք է առավել արագ և արդյունավետ գործի։ Ինչպես նշեց Մեդվեդևը, ՀԱՊԿ-ն ուշադիր կհետազոտի այն փորձը, որը գոյություն ունի այլ կազմակերպություններում, որոնք առավել երկար պատմություն ունեն, օրինակ՝ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ը և ՄԱԿ-ը։

«Այդ պատճառով այս փորձը պետք է ուսումնասիրել, և Կազմակերպության քարտուղարությունը այն կվերլուծի և կներկայացնի ուսումնասիրության»,- ասաց Մեդվեդևը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշեց, որ կողմերը խոսել են ՀԱՊԿ-ում ճգնաժամային արձագանքման հեռանկարային մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, սա հասարակ հարց չէ, բայց շատ արդիական է, և այդ թեման ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից բարձրացվել է այս տարվա մայիսին։

«Այսօր մենք ծանոթացանք այն առաջնային առաջարկներին, որոնք առաջ էր քաշել քարտուղարությունը ավելի վաղ կայացած քննարկումներից հետո։ Մտքերի փոխանակումն արդեն առավել առարկայական և հանգամանալի էր։ Այդ կապակցությամբ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ես ներկայացրել եմ հետագա հավաքական քայլերի մեր տեսությունը՝ այդ ուղղությամբ»,- նշեց ՀՀ նախագահը։

1992թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ-պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։