482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների արդյունքները՝ ռազմակայան, խաղաղ ատոմ, եռակողմ նախագծեր
18:12
20 Օգոստոսի 2010

Ռուսաստանն ու Հայաստանը սկսում են լայնածավալ նախագծեր իրականացնել ատոմային ոլորտում, ինչպես նաև զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը և խոսում խոշոր ներդրումային նախագծերի իրականացման շուրջ, ընդ որում, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հնարավոր է՝ դրանք եռակողմ լինեն:

Երկու երկրի առաջնորդների զրույցը նախագահականում ավելի քան երկու ժամ տևեց: Բանակցություններից հետո ստորագրվեց երկկողմ համագործակցության մասին 5 փաստաթուղթ: Գլխավոր փաստաթղթերը դարձան Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995թ. մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը» և «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիրը»:

Փաստաթղթերի ստորագրումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, այնուհետև ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը պետական պարգևներ հանձնեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների: Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդևը մեկնեցին Գյումրի` ներկա գտնվելու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը, որից հետո ՀՀ և ՌԴ նախագահները կվերադառնան Երևան` մասնակցելու երեկոյան մեկնարկող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմակայանի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը:

Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Արձանագրության տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում: ՌԴ նախագահը պետական այցով գտնվում է Հայաստան:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Քանի որ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

ԽԱՂԱՂ ԱՏՈՄ

Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիրը»:

Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում: ՌԴ նախագահը պետական այցով գտնվում է Հայաստան:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ5  մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Ինչպես փաստաթղթի ստորագրման արարողության նախօրեին տեղեկացրել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին:

Նրա խոսքերով՝  արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ընկերությունը՝ ԱԷԿ-ի կառուցման համար, որը պետք է ապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսից ավելին, իսկ 60 տոկոսը ծրագրվում է ներգրավել ներդրողների հաշվին: Միաժամանակ Կիրիենկոն ավելացրել է, որ ԱԷԿ-ի կառուցման հստակ արժեքը դեռ հայտնի չէ, ամեն ինչ կախված կլինի «լցոնից», որը կընտրվի ԱԷԿ-ի համար:

Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա նրանց ներգրավմանն ուղղված բանակցությունները վարում է ՀՀ կառավարությունը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:

ԵՌԱԿՈՂՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդևը նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի ներդրումային համագործակցությունը չի սահմանափակվում էներգետիկայով։

«Ես կարծում եմ, որ տրանսպորտային ուղղությունը շատ կարևոր է։2008թ.-ին ՌԵ դուստր ընկերության կոնցեսիոն կառավարմանն է փոխանցվել Հայկական երկաթուղին, այժմ մենք այդ բոլոր համաձայնագրերը, որոնք ձեռք ենք բերել, պետք է տրամաբանական ավարտի հասցնենք, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի համար տրանսպորտային ենթակառուցվածքը և հաղորդակցությունները բարձր կարևորություն ունեցող հարցեր են»,- ասաց ռուս նախագահը։

 «Այդ համատեքստում (Ռուսաստանի և Հայաստանի ներդրումային համագործակցության համատեքստում)  ես կնշեի նաև եռակողմ նախագծերը, որոնք կարող են իրականացվել, մենք բազմիցս Սերժ Սարգսյանի հետ խոսել ենք այդ մասին։ Իհարկե, այստեղ ամեն ինչ կախված չէ Հայաստանից ու Ռուսաստանից, այստեղ շատ բան կախված է մեր հարևաններից։ Բայց ընդհանուր առմամբ մենք պրագմատիկ մարդիկ ենք, մենք կցանկանայինք ոչ միայն համատեղ բարեկամություն անել և պահպանել անվտանգության հարցերը, այլ նաև փող վաստակել։ Դա երբեք ավելորդ չէ անգամ ընկերների համար»,- նշեց ռուս նախագահը։

Ըստ նրա, դա կարող են լինել նաև և գազատրանսպորտային ենթակառուցվածքների, և տրանսպորտի ոլորտի նախագծեր։

«Հայաստանի տարածքում նոր հզորություններ ստեղծելու և արտադրության հնարավորութուններն օգտագործելու մի շարք առաջարկներ կան։ Այժմ դրանով են զբաղվում մեր մի շարք ֆինանսական կենտրոնները, ВТБ-ի և այլ նախագծերի ուղղությամբ առաջարկներ են պատրաստվում, որոնք կարող են իրականացվել օգտագործելով Հայաստանում առկա հնարավորությունները»,- ասաց Մեդվեդևը։

Հայաստանում գործում են առաջատար ռուսական ընկերությունները՝ Գազպրոմը, ՌԱՕ ԵԷՍ Ինտեր», «ՌԵ»-ն, ВТБ բանկը, Ռուսական ալյումինը, Վինպելկոմը, «Սիստեմա» ԲՖԿ-ն։

1991թ.-ից Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ արված կապիտալ ներդրումները շուրջ 2,4 մլրդ դոլար են կազմում՝ երկրի օտարերկրյա ներդրումների գրեթե 60 տոկոսը։ Ռուսական կապիտալների համար հիմնական ոլորտներ են հանդիսանում գյուղտնտեսությունը, էներգետիկան, բանկային ոլորտը, հեռահաղորդակցությունը, լեռնամետաղագործությունը և շինարարությունը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Բանակցությունների ընթացքում ավանդաբար մեծ ուշադրություն է հատկացվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնելուն և խմբի շրջանակներից այդ հարցը դուրս բերելու ադրբեջաական նախաձեռնությունը, Մեդվեդևն ասաց, որ կողմերի համաձայնության դեպքում Ռուսաստանը դեմ չէ նոր միջնորդների ներգրավմանը:

«Կարևոր է արդյունքը և ոչ թե այն ինստիտուտները, որոնք օգտագործվում են: Երկրորդը՝ նույն այդ միջնորդական ինստիտուտները, որոնք օգտագործվում են կամ առաջարկվում օգտագործման, պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն, այդ թվում նաև ոչ հեշտ բանակցությունների գործընթացքում գտնվող կողմերի համար: Հնարավոր չէ միջնորդներ պարտադրել, որոնք դուր չեն գալիս կամ նրանց մասնակցությունը անկողմնակալության հիմնավորված կասկածներ  է առաջացնում»,- ասաց Մեդվեդևը:

«Գլխավորը, որ այդ աշխատանքն արդյունավետ լինի: Եթե պարզ ու անկեղծ խոսենք, մինչ այժմ ինչ-որ արդյունավետություն է ցույց տվել Մինսկի խումբը: Բանակցությունների մյուս բոլոր պոտենցիալ մասնակիցները բավական հեռու են գտնվում բանակցային թեմայից, ոչ ամբողջությամբ են տիրապետում մանրամասներին, և դա դժվարացնում է նրանց միջնորդական ներուժի կիրառումը»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ կոնկրետ արդյունքների կարելի է հասնել միայն Մինսկի խմբի շրջանակներում:

«Մեզ մոտ տարածաշրջանում ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ: Վատ է, որ խաղաղություն չէ, սակայն լավ է, որ պատերազմ չէ: Եվ այդ հարցում, կարծում եմ, որ մեծ դեր ունի Մինսկի խումբը, այդ կապակցությամբ մենք այլ կարծիք չունենք»,- ասաց նա՝ միաժամանակ հայտնելով, որ Երևանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կառուցողական որոնման՝ ռուսական առաջարկների հիման վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: