478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Պատվո Բլուր» հուշահամալիրի բացմանը
16:33
20 Օգոստոսի 2010

ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ Գյումրիում մասնակցել են «Պատվո Բլուր» հուշահամալիրի բացմանը: Հուշահամալիրը կառուցվել է այն վայրում, որտեղ ամփոփված են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված 156 սպաների մարմինները։

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահի հետ բացել վերածնված ռազմական հուշահամալիրը, որտեղ թաղված են 1855-1877թթ.-ի պատերազմական գործողությունների ժամանակ ընկած ռուս սպաները, զինվորներն ու բժիշկները»,- հուշահամալիրի բացման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ցանկանում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին մեր մարտիկների հիշատակի հանդեպ հոգատար վերաբերմունքի, Կովկասի համար մղված պայքարի պատմական իրականությունը պահպանելու համար։ Այն ժամանակ՝ 19-րդ դարում, զորքերը ոչ միայն ամրապնդվում էին այդ ռազմավարական տարածաշրջանում, այլ նաև պայմաններ էին ստեղծում Կովկասի ժողովրդի ազգային վերածնման, մայրենի լեզվի և մշակույթի պահպանման  համար»,- նշեց ռուսական պետության ղեկավարը։

Ըստ նրա, այդ ռազնական արշավները հսկայական հայրենասիրական վերելք են առաջ բերել Ռուսաստանում, իսկ ռուս ազատարար զինվորների հետ ուս-ուսի տված՝ կռվել են աշխարհազորի հայ մասնակիցներն ու այլազգի հազարավոր խաղաղ բնակիչներ, ովքեր պայքարել են հարազատ երկրի անկախության համար, անօրինակ քաջություն և կայունություն ցուցաբերել։

«Այդ էջերը հոգատարորեն պահպանվում և ամրանում են մեր օրերում։ Թող այդ վեհ հուշահամալիրը մեզ և սերունդներին ընդհանուր պատմության փառավոր էջերի հիշողություն ծառայի, թող Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության, դաշնակցության և դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշ դառնա»,- ասաց պետության ղեկավարը։

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր:

Ժամանակն ու XX դարի դրամատիկ իրադարձությունները չեն խնայել հուշահամալիրը: 1886 թ.-ին օծված Սրբ. Արխիստրատիգ Միխայիլի մատուռը վթարային վիճակում է: Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականներին, հենց գերեզմանատան կենտրոնում  մանկական առողջարան է կառուցվել, որը 2009 թ.-ին ամբողջովին ոչ պիտանի է դարձել:

«Պատվո Բլուր» հուշահամալիրի վերականգնման գաղափարի հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, գաղափարին աջակցում են երկու երկրների ղեկավարները:

Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ: Վերականգնմանն աշխատանքները համակարգելու նպատակով 2009 թ.-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական հարցերի լուծման նպատակով նոյեմբերի սկզբին հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «Պատվո Բլրի» վերականգնման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: