480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը բազմակողմանի շահ ունի, երբ օգնում է Հայաստանին. Զատուլին
13:29
20 Օգոստոսի 2010

Ռուսաստանը բազմակողմանի շահ ունի, երբ օգնում է Հայաստանին, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր ԱՊՀ և Բալթյան երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանը, իսկապես, ստանում է Ռուսաստանի օգնությունը, սակայն վերջինը դրանից բազմակողմանի շահ ունի: Այս մասին ակնհայտորեն խոսում են հայկական տնտեսության մեջ արվող ռուսական ներդրումները: Եվ դրանք «նվիրատվություններ» չեն: Որպես օրինակ վերցնենք այն, որ Ռուսաստանը լուրջ դիրքեր է զբաղեցնում տեղական էներգետիկայի (այդ թվում նաև միջուկային) ոլորտում և դրանից զգալի եկամուտներ ունի», - ասել է Զատուլինը «Правда.Ру» հրատարակությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ հայկական երկաթուղին, փաստացի, գտնվում է Ռուսական երկաթուղիների կառավարման տակ:

«Մոսկվան շահագրգռված է նաև հայկական ընդերքի մշակմամբ, ինչպես նաև՝ գունավոր մետագործությամբ: Ինչպես հայտնի է, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հարուստ է գունավոր մետաղներով», - նշել է ռուս պատգամավորը:

Նրա խոսքերով՝ Երևանի տնտեսական ներուժն ավելի փոքր է, քան Բաքվինը, քանի որ Ադրբեջանը շահագործում է Կասպյան ծովի նավթագազային հանքավայրերը:

«Այնուամենայնիվ, Հայաստանի բնակիչների բարեկեցությունն ավելի բարձր է, քան Ադրբեջանի քաղաքացիները: Առաջին հերթին, վերջին դերը չի խաղում այն հանգամանքը, որ Հայաստանում հարստության վերաբաշխման մեխանիզմներն ավելի արդար են, քան Ադրբեջանում, որտեղ եկամուտները, ըստ էության, մի հոգու ձեռքում են», - ասել է Զատուլինը:

Նրա խոսքերով՝ իր դերն է խաղում նաև հայ ժողովրդի այնպիսի որակը, ինչպիսինն ձեռներեցությունն է:

«Պատահական չէ, որ Հայաստանում շատ ակտիվ զարգանում է փոքր և միջին բիզնեսը», - նշել է նա:

Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամեն տեսակ զարգացում Ադրբեջանում ընկալվում է խանդի զգացումով:

«Ընդ որում ադրբեջանական լրագրողների մոտ առկա է կանխակալությունը», - ավելացրել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։