486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը
13:05
20 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում գտնվող «Պատվո բլուրը» ուրբաթ կբացվի Գյումրիում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, հաղորդում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին պետական այցով ժամանել է Հայաստան: Երևանում ՌԴ նախագահը կմասնակցի նաև ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր:

Ժամանակն ու XX դարի դրամատիկ իրադարձությունները չեն խնայել հուշահամալիրը: 1886 թ.-ին օծված Սրբ. Արխիստրատիգ Միխայիլի մատուռը վթարային վիճակում է: Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականներին, հենց գերեզմանատան կենտրոնում  մանկական առողջարան է կառուցվել, որը 2009 թ.-ին ամբողջովին ոչ պիտանի է դարձել:

«Պատվո Բլուր» հուշահամալիրի վերականգնման գաղափարի հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, գաղափարին աջակցում են երկու երկրների ղեկավարները:

Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ: Վերականգնմանն աշխատանքները համակարգելու նպատակով 2009 թ.-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական հարցերի լուծման նպատակով նոյեմբերի սկզբին հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «Պատվո Բլրի» վերականգնման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։