487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կստորագրեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացման արձանագրությունը
13:03
20 Օգոստոսի 2010

Գյումրիում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացման արձանագրությունը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ուրբաթ կստորագրվեն Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանի նախագահը նախօրեին պետական այցով ժամանել է Հայաստան:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԲԱԶԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մեդվեդևը օգոստոսի 14-ին հանձնարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև արձանագրություն ստորագրել 1995 թ.-ին ստորագրված Հայաստանում ռուսական ռազմաբազայի երկկողմանի պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին:

Պայմանագրում մտցվող փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը:

«Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից: Ավելի հստակ ձևակերպում է ամրագրվելու այն մասին, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ Ռուսաստանի շահերի հետ միասին ապահովելու է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը», - ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ևս մի փաստաթուղթ, որը նախատեսվում է ստորագրել ռուս-հայկական բանակցությունների արդյունքում, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև փոխըմբռնման մասին հուշագիրն է:

«ՌՏՀ-ին վերաբերող հուշագիրը կրում է շրջանակային բնույթ, այն կարգավորում է տարբեր տեսակի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի սպասարկման և նորոգման հետ կապված հարցերը», - ավելի վաղ տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանապահ զորքերի հետ միասին Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է համարվում: Ռազմական ոլորտում ռուս-հայկական փոխգործակցությունն ուղղված է երկու պետությունների, Համագործակցության հարավային թևի անվտանգության և Անդրկովկասի կայունության ապահովմանը:

Վերլուծաբանները, խոսելով Հայաստան ռուսական սպառազինության հնարավոր մատակարարումների մասին, նշում են հայկական կողմին С-300 համակարգերի փոխանցման հավանականությունը:

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (ԶՀԱՎԿ) տնօրեն Իգոր Կորոտչենկոյի կարծիքով՝ այս հարցում ռազմատեխնիկական համագործակցության առավել հարմարավետ ձևը կդառնար հայկական կողմին С-300 համակարգերի փոխանցումը երկարատև լիզինգի պայմաններով՝ 15-20 տարի ժամկետով:

Հաշվի առնելով, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում արդեն տեղակայված են С-300В համակարգի երկու դիվիզիոն, Երևանը կարող էր լիզինգի պայմաններով ստանալ հենց ЗРС համակարգերի երեք դիվիզիոն, որոնք լավագույնս համապատասխանում են ռազմական գործողությունների այս թատրոնում կիրառման պայմաններին և կարող են օպտիմալ կերպով ինտեգրվել Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի համապատասխան խմբավորումների և միջոցների կազմում:

«Միաժամանակ հնարավոր է Գյումրիի ռուսական բազայի և հայկական հակաօդային պաշտպանության հատվածների կապակցումն ու նրանց աշխատանքի կառավարումը միասնական ուրվագծում՝ Հայաստանի ողջ տարածքի հուսալի հակաօդային և հակահրթիռային ծածկույթի ապահովման խնդիրների լուծման համար», - ընդգծել է Կորոտչենկոն:

Բացի այդ, քանի որ ՌԴ Զինված ուժերին նոր պատկեր հաղորդելուն ուղղված միջոցառումների ընթացքում ազատվում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի, այդ թվում նաև զրահատեխնիկայի զգալի քանակություն, դրանց մի մասը կարող էր մատակարարվել հայկական բանակին արտոնյալ պայմաններով՝ ՀԱՊԿ համապատասխան ծրագրերի շրջանակներում, նշել է ԶՀԱՎԿ-ի տնօրենը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։