480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևի այցը Երևան և ՀԱՊԿ գագաթնաժողովը ճիշտ ժամանակին էին. Զատուլին
17:34
19 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացումը ճիշտ ժամանակին էին, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռաիոյի ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին, ըստ որոնց` ռազմաբազայի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 49 տարի` սկսած 1995 թ.-ից:

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունը վերջին շրջանում բավական վտանգավոր բնույթ է կրում։ Դա կապված է այն բանի հետ, որ  ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում  և այս առնչությամբ  Ադրբեջանում ռազմատենչ հայտարարություններ են արվում»,- ասաց Զատուլինը։

Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև այդ երկրների նախագահները (Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ) «ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատուկ հայտարարություններ են արել՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, և թվելով սկզբունքները, որոնք պետք է դրված լինեին այդ կարգավորման հիմքում։

«Ցավոք, կողմերը դեռ հեռու են ակնհայտը ընդունելուց։ Եվ այդ տեսակետից պոտենցիալ հակամարտությունը կարող է ցանկացած պահի թարմացվել, եթե Ադրբեջանը որոշի նման քայլի դիմել»,- ասաց նա։

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային հարաբերությունները չեն գոհացնում Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը և Հայաստանի, և Ադրբեջանի հետ որոշակի կապեր և փոխադարձ շահեր ունի։

«Իհարկե, այդ շահերի կարգը, այդ կապերի մակարդակը Հայաստանի դեպքում էապես բարձր է, քանի որ մենք Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում ենք, որը հավաքական անվտանգության պայմանագրի անդամներին ցանկացած արտաքին ագրեսիայից պաշտպանելու պարտականություններ է կուտակում»,- պարզաբանեց նա։

Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագրի առաջիկա ստորագրման և հայկական Գյումրի քաղաքում ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում հուշարձան բացելու մասին խոսելիս՝  Զատուլինը նշեց, որ դա հաստատում է Ռուսաստանի ռազմական ուժերը և հնարավորությունները պահպանելու ձգտումը։

«Վրաստանի հանդեպ կատարվածից հետո մենք բացարձակապես չէինք ցանկանա որևէ անհանգստություն, որը կապված կլիներ Կովկասի դրության հետ։ Եվ առավել ևս որ դրան մասնակից լիներ Հայաստանը՝ մեր համախոհը ՀԱՊԿ-ում, երկիր, որի ուստրերն ու դուստրերը մեծ ներդրում են կատարել ռուսական մշակույթի մեջ, որի սփյուռքը Ռուսաստանում ամենամեծն է և մի քանի միլիոն մարդ է կազմում»,- ընդգծեց նա։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: