481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագիրը
15:51
19 Օգոստոսի 2010

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագիրը, որը համալիր և հետևողական աշխատանք է նախատեսում՝ հանրապետությունում շրջակա միջավայրի վիճակը բարելավելու նպատակով:

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ծրագիրը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Փոխնախարարի խոսքերով՝ ծրագիրը համաձայնությունների և մշակումների երկարատև գործընթաց է անցել:

«Այսօրվա դրությամբ շրջակա միջավայրն անմխիթար վիճակում է՝ ինչպես բնապահպանության, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի տեսակետից: Ծրագիրն ուղղված է առաջիկա երեք տարվա ընթացքում Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի արմատապես բարելավմանը», - տեղեկացրեց Պապյանը:

Ըստ նրա, ծրագրի իրագործումը նախատեսում է մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների հետ պետության ակտիվ համագործակցությունը: Պապյանը տեղեկացրեց, որ ծրագրով 15 միջոցառումների իրագործում է նախատեսվում, որոնցից տասն ուղղված է բացասական հետևանքների վերացմանը, շրջակա միջավայրի մաքրմանը:

«Սակայն եթե ուշադրություն չդարձնենք աղտոտվածության պատճառներին, իրավիճակը չի փոխվի: Այդ պատճառով ծրագրով նախատեսվում է ևս հինգ միջոցառում, որոնք ուղղված են բնության վրա բացասական ազդեցության պատճառների վերացմանը», - նշեց նա:

Փոխնախարարն ավելացրեց, որ, մասնավորապես, նախատեսվում է աշխատանքներ իրականացնել օրենսդրության և ինստիտուցիոնալ դաշտի վերանայման, քարոզարշավների կազմակերպման, բնակչության շրջանում բնապահպանական դաստիարակության ձևավորման ուղղությամբ: Պապյանի խոսքերով՝ ծրագրի հիմնական խնդիրը բնակչության շրջանում շրջակա միջավայրի մաքրության պահպանման կուլտուրայի ձևավորումն է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեցլ, որ ծրագիրը հանրապետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի:

«Դուք բոլորդ գիտեք, թե ինչպիսի կարևոր խնդիր պետք է լուծենք...Հայաստանում շրջակա միջավայրի մաքրության հարցը բավականին սուր է: Փորձեք ցանկացած ճանապարհով դուրս գալ Երևանից և կտեսնեք տիրող անտանելի իրավիճակը», - ասաց վարչապետը:

Նրա կարծիքով՝ խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է համալիր մոտեցում, անհրաժեշտ է բոլոր պետական, տեղական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների մասնակցությունը: Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանի շրջակա միջավայրի մաքրությունը պահպանելու համար անհրաժեշտ է փոխել այս հարցի նկատմամբ հասարակության վերաբերմունքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: