482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը ազդակ կհաղորդի քաղաքական-անվտանգային գործընթացներին. Պաշտպանության նախարարություն
13:38
19 Օգոստոսի 2010

Երևանում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը թույլ կտա ՀԱՊԿ պետություններին քաղաքական-անվտանգային գործընթացներին հաղորդել նոր ռազմավարական ազդակ հավաքական անվտանգության ծրագրերի առաջխաղացման հեռանկարների քննարկման միջոցով, ասել է ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում նաև՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ոլորտում ՀԱՊԿ անդամ-երկրների գործակցութունը:

«Ելնելով վերջերս ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունավետ փորձից՝ ենթադրում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի տան տիրոջ իրավունքով իր գործընկերների հետ քննարկման ժամանակ կօգտվի միջազգային անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ի դերի հետագա բարձրացման նոր ուղիներին աջակցելու հնարավորությունից», - ասել է Քոթանջյանը հինգշաբթի «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում:

Խոսելով ՀԱՊԿ-ի ռազմական բաղկացուցչի զարգացման մասին՝ նա նշել է, որ այն ՀԱՊԿ-ի կատարելագործման կարևորագույն ուղղվածությունն է՝ որպես ժամանակակից ռազմաքաղաքական համակարգի, որն ուղղված է ՀԱՊԿ-ը լավագույն համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելուն և այն պահպանելուն:

«Այս փուլում ռազմական բաղկացուցիչը ձևավորվում է բավականին դինամիկ կերպով, նրա զարգացումն արտացոլում է ՀԱՊԿ պետությունների հավաքական անվտանգության ռազմավարական ռազմաքաղաքական գերակայությունները և իրականացվում է կոալիցիոն ռազմական գործընկերության ծրագրի հեռանկարներին համապատասխան», - ասել է նա:

Այս կապակցությամբ ինստիտուտի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ծանրակշիռ ներդրումը, որն արվել է Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման գործում, որը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության պահպանման նոր ու արդյունավետ գործիք է:

Նա նշել է նաև, որ վերջերս տեղի ունեցած ԱԱՀՈՒ զարգացման ուղիների քննարկման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանրությանը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը ծրագրում է հաջորդ տարի ԱԱՀՈՒ-ի զորավարժություններ անցկացնել:

«Նրա խոսքերով՝ այդ առաջարկի իրատեսությունն ամրագրված է Հայաստանի՝ առաջին հերթին Պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ և պարտաստակամությամբ՝ ամեն կերպ աջակցել ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների անցկացմանը ժամանակակից ռազմական արվեստի առավել ժամանակակից ձեռքբերումների մակարդակում», -ասել է Քոթանջյանը:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թ.-ի փետրվարի 4-ին Կրեմլում կայացած ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման արդյունքում։Հավաքական ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի կասեցման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ օպերացիաների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: