484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահը պետական այցով կժամանի Հայաստան
13:34
19 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի պետական այցով կժամանի Հայաստան, որտեղ կմասնացկի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Պետական այցը դիվանագիտական արձանագրության մեջ միջազգային կապերի բարձրագույն ձևն է: Որպես օրենք՝ օտարերկրյա պետության ղեկավարը նման կարգի այցով ընդունվում է իր նախագահության ընթացքում միայն մեկ անգամ: Մինչև հիմա ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ պետական այցեր չեն անցկացվել», - այցի նախօրեին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը:

ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ

ՌԴ նախագահը Երևան կժամանի օգոստոսի 19-ի երեկոյան:

Մեդվեդևը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ: Այնուհետև Մեդվեդևի պատվին ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնական ճաշ կտրվի, տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ուրբաթ՝ օգոստոսի 20-ին նեղ և ընդլայնված կազմերով բանակցություններ կանցկացվեն, որոնց կհետևի փաստաթղթերի ստորագրման արարողությունն ու Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Նույն օրը Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կայցելեն Գյումրի՝ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու: «Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին, այնտեղ ամփոփված են Կովկասում 1856 և 1877-1878 թթ.-ին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինները:

Պետական այցի ավարտից հետո ՌԴ նախագահը կմասնակցի օգոստոսի 20-21-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ԹԵՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ինչպես անկնալվում է, Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանում խոշոր ռուսական ներդրումային նախագծերի իրագործման հարցերը, ինչպես նաև աշխատանքի հեռանկարները, տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Այս կապակցությամբ առավել հեռանկարային բնագավառներիցի մեկն ատոմային էներգետիկան է: Այցի շրջանակներում ստորագրման է պատրաստվում Հայաստանի տարածքում հաջորդ սերնդի ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այցի ընթացքում կստորագրվի մի քանի երկկողմ փաստաթուղթ, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնականը: Մասնավորապես, ծրագրվում է փոխըմբռնման հուշագիր ստորագրել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ծառայության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև:

«ՌՏՀ-ին վերաբերող հուշագիրը կրում է շրջանակային բնույթ, այն կարգավորում է տարբեր տեսակի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի սպասարկման և նորոգման հետ կապված հարցերը», - ասել է Պրիխոդկոն:

Բացի այդ, կստորագրվի Հայաստանում ռուսական ռազմաբայի մասին 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողությունների ժամկետի երկարացման մասին արձանագրությունը: Նախատեսված է նաև Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը ռեադմիսիայի և համաձայնագրի գործադիր արձանագրության մասին, ինչպես նաև կստորագրվի առևտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին պայմանագիրը, տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ռուս-հայկական համագործակցության միջազգային օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ինտեգրացիոն միավորումներում, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ում, փոխգործակցության հարցերը, նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Ակնկալվում է, որ ուշադրության կարժանանա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում և Երևանի ու Բաքվի հետ երկկողմ կապերում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցմանն ուղղված միջնորդական ջանքերին», - նշվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները հիմնվում են ամուր տնտեսական հիմքի վրա: Հայաստանում հաջող գործում են ռուսական առաջատար ընկերությունները՝ «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «ՌԵ»-ն «ՎՏԲ Բանկը», «Ռուսական ալյումինիումը», «Վիմպելկոմը», «Սիստեմա» ԲՖԿ-ն», - նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

1991 թ.-ից կուտակված կապիտալի ներդրումները Ռուսաստանից Հայաստանի տնտեսությունում կազմում են շուրջ 2,4 միլիարդ դոլար կամ երկրում արված բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե 60 տոկոսը: Ռուսական կապիտալի տեղաբաշխման հիմնական ոլորտներ են էներգետիկան, հայկական ազգային տնտեսության բանկային, հեռահաղորդակցական, լեռնամետաղագործական և շինարարական հատվածները, նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

ՀԱՊԿ անդամ-պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում օգոստոսի 20-21-ը: Ինչպես տեղեկացրել է Պրիխոդկոն, հանդիպման ընթացքում կքննարկվի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները:

«Ենթադրվում է, որ առաջնորդների մոտ մտքերի ավելի խորը փոխանակում տեղի կունենա գագաթնաժողովի առաջին օրը՝ օգոստոսի 20-ին: Մասնավորապես, պետությունների ղեկավարները կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ղրղզստանում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ անդամ-պետությունների աջակցության միջոցները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման ուղիները», - նշել է ՌԴ նախագահի օգնականը:

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով միջոցառումների բնույթը՝ նախագահներից յուրաքանչյուրը կարող է քննարկման հանել լրացուցիչ հարցեր:

«Այսպես, օրինակ, նախատեսվում է, որ ՌԴ նախագահը, ով հիմա Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նախագահն է, մնացած պետությունների ղեկավարների հետ համաձայնեցնի Մոսկվայում  ՀԱՊԿ ՀԱԽ-ի հերթական նստաշրջանի անցկացման օրը», - տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պրիխոդկոյի խոսքերով՝ գագաթնաժողովի ոչ պաշտոնական բնույթը չի ենթադրում որևէ փաստաթղթերի ընդունում, հանդիպման մասնակիցները կկենտրոնանան կարծիքների բաց փոխանակման վրա:

Կրեմլի ներկայացուցչի խոսքերով՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնորդները, անկասկած, «ազդակ կհաղորդեն ապագա գագաթնաժողովի որոշումների նախապատրաստմանը, իսկ հնարավոր է, որ, ինչպես դա եղավ Բորովոյում կայացած հանդիպումից հետո, կգտնեն նոր, առաջնային լուծումներ»:

Կայանալիք ոչ պաշտոնական հանդիպումը Կազմակերպության պատմության մեջ կդառնա թվով չորրորդ նմանատիպ միջոցառումը: Բարձր մակարդակի վրա շփումների նմանատիպ ձևաչափին սկիզբ է դրվել Բորովոյում (Ղազախստան) 2008 թ.-ի դեկտեմբերի 19-21-ը և հետագայում զարգացել է Չոլպոն-Աթեում (Ղրղզստան) 2009 թ.-ի հուլիսի 31-ից-օգոստոսի 1-ը և Մոսկվայում՝ 2010 թ.-ի մայիսի 8-ին, հիշեցրել է Պրիխոդկոն:

«Գագաթնաժողովի ծրագրով նախատեսված են ինչպես աշխատանքային, այնպես էլ մշակութային միջոցառումներ. հյուրերը կայցելեն Սևանա լիճ», - տեղեկացրել է նա: «Բացառված չեն տարբեր երկկողմանի հանդիպումները, որոնք ավանդաբար անցկացվում են ՀԱՊԿ գագաթնաժողովների շրջանակներում», - ավելացրել է Պրիխոդկոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: