484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները պետք է հարցերի լայն շրջանակ քննարկեն. Լավրով
13:13
19 Օգոստոսի 2010

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները պետք է հարցերի լայն շրջանակ քննարկեն Դմիտրի Մեդվեդևի` հայաստանյան այցի շրջանակներում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին, ըստ որոնց` ռազմաբազայի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 49 տարի` սկսած 1995 թ.-ից'

«Երբ հանդիպում են երկու նախագահները, նրանք քննարկում են մեր հարաբերություններում առկա հարցերի ողջ շրջանակը: Այդպես կլինի նաև այս անգամ: Օրակարգը ներառում է և քաղաքական, և ռազմական-ռազմավարական, և հումանիտար, և տնտեսական ոլորտների հարցեր: Մի խոսքով բոլոր ոլորտները, որոնք կարևոր են մեր երկրների համար: Օրակարգում ներառված են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր», - ասել է Լավրովը:

Նրա խոսքերով` Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցում են ոչ միայն հետխորհրդային տարածքում, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի, այլև` բազմաթիվ բազմակողմանի կառույցներում, օրինակ` եվրոպական կառույցներում, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ը:

«Այժմ իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, և ես համոզված եմ, որ երկու նախագահները քննարկելու հարցեր ունեն նաև այս համատեքստում», - ասել է Լավրովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: