486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի. վարչապետ
17:44
18 Օգոստոսի 2010

Չնայած Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի, չորեքշաբթի ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը։ Հայաստանի կառավարության անունից շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքում և համոզմունք հայտնել, որ դա լինելու է նաև Հայաստանի հաջողությունը փախստականների խնդիրների լուծման գործում»,- հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ-ում փախստականների խնդիրներին։

1988-1992թթ.-ին Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, Ադրբեջանից  հանրապետություն է ժամանել ավելի քան 360 հազար հայ փաստական, ևս շուրջ 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ։

Ըստ ՀՀ պետական միգրացիոն ծառայության վերջին տվյալների, Հայաստանում Ադրբեջանից գաղթած շուրջ 313 հազար հայ փախստական է ապրում, որոնցից շուրջ 82 հազարը չափահաս դառնալուն պես Հայաստանի քաղաքացիություն են ստացել։

Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, ևս շուրջ 120 հազար հայ փախստական այլ երկրների քաղաքացիություն են ստացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։