481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական եկեղեցու բացումով Թուրքիան փորձում է բարելավել իր միջազգային վարկանիշը. փորձագետ
14:53
18 Օգոստոսի 2010

Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին բացելով՝ Թուրքիան փորձում է միավորներ հավաքել և բարելավել իր միջազգային վարկանիշը, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Ծրագրվում է, որ եկեղեցին կբացվի 2010թ.-ի սեպտեմբերին հոգևոր արարողությունների անցկացման համար, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի, որի ճշգրիտ կրկնօրինակը պատրաստվել է փորձագետների կողմից։

«Իհարկե, եկեղեցու բացումը չի լուծի ԵՄ հետ խնդիրները. դրանք շատ են։ Բայց անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայի վերաբերյալ ԵՄ զեկույցը հոկտեմբերին  լրացուցիչ առավելություններ ստանա։ Անցյալ տարի Թուրքիան շատ մինուսներ է հավաքել, և նա բավականին խիստ հաշվետվություն պետք է տա ԵՄ-ին։ Եվ ակնհայտ է դառնում, որ հայկական և հունական եկեղեցիների բացումով Թուրքիան պատրաստվում է հոկտեմբերյան զեկույցին և փորձում է իր մշակութային առաջընթացը ցուցադրել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետը։

Ըստ Շաքարյանի, Թուրքիան ցանկանում է ապացուցել ԵՄ-ին, որ չնայած մի քանի հետքայլ է արել մի քանի ոլորտներում, սակայն փոքրամասնությունների իրավունքների հարցում զգալի առաջընթաց է գրանցել։ Ինչպես հիշեցրեց փորձագետը, Թուրքիայի որոշ գործիչներ նույնիսկ ճանաչել են, որ Հրանտ Դինքի սպանությունը թուրքական սխալ քաղաքականության արդյունք է, և Թուրքիան ընդունում է իր մեղքը։

«Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էին նրա վրա կրակած 17-ամյա Օգյուն Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով, որոնց թվում էր սպանողի գաղափարական ոգեշնչող Յասին Հայալը. մարդ, ով հայտնի է իր արմատական իսլամիստական գաղափարներով և ժամանակին գտնվել է բանտում՝ ահաբեկչության համար։

«Այս բոլոր քայլերը կապված են ԵՄ մոտալուտ զեկույցի հետ և սեփական վարկանիշը բարելավելու ցանկությամբ»,- հայտնեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: