487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական հարաբերություններն օրինակելի մոդել են հետխորհրդային տարածքում. ՀՀ ԱԳ նախարար [տարբերակ 1]
13:22
18 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական հարաբերությունները ամենահաջող և արդյունավետ օրինակելի մոդելն են հետխորհրդային տարածքում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզապես բարեկամական չեն: Մենք նախապատրաստում ենք Հայաստան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը, և այն, որ սա պետական այց է, արդեն շատ բանի է ասում: Խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա շուրջ երկու տասնյակ հանդիպում է կազմակերպվել:

«Երբ մենք ասում ենք, որ ռազմավարական դաշնակիցներ ենք, դրանք պարզապես խոսքեր չեն, չէ՞ որ ռազմավարական գործընկերությունը կամ դաշնակցային գործակցությունը չեն կարող ամուր լինել, եթե չկան խորը կապեր ժողովուրդների միջև, եթե չկա համակրանք և ջերմ վերաբերմունք մարդկանց միջև», - նշել է նա:

Մեջբերելով  «будь друг, но не вдруг» ռուսական առածը՝ Նալբանդյանն ընդգծել է, որ ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը անցել է ժամանակի փորձության միջով:

«Պատմության ընթացքում մեր հայրերն ու պապերը բազմաթիվ անգամ պայքարել են ռազմաճակատներում, այդ թվում նաև՝ Հայրենական մեծ պատերազմում», - ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի գրեթե բոլոր մեծահասակ տղամարդիկ մասնակցել են Հայրենական պատերազմի մարտերին:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացմանը:

Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում կառուցված «Պատվո բլուր» վերականգնված հուշահամալիրի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում օգոստոսի 20-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։