486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վերականգնել է կոնյակի՝ կորցրած արտաքին շուկայի շուրջ կեսը. փորձագետ
17:54
17 Օգոստոսի 2010

Այսօրվա դրությամբ Հայաստանը վերականգնել է կոնյակի՝ կորցրած արտաքին շուկայի միայն կեսը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
  
«Մենք կորցրել ենք մեր արտասահմանյան շուկան և այժմ վերականգնում ենք մեր դիրքերը։ Մենք կործրած 70-80 տոկոսից վերականգնել ենք շուրջ 40-45 տոկոսը։ Խոսքը կոնյակի արտասահմանյան շուկայի մասին է, գինու արտասահմանյան շուկա մենք գործնականորեն չունենք, և համապատասխանաբար ոչինչ էլ չենք կորցրել»,- նշեց նա։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ավելի քան 9,8 մլն լիտր կոնյակ է արտադրվել, ինչը 38,4 տոկոսով քիչ է 2008թ.-ի ցուցանիշից։ Միաժամանակ Հայաստանում 2010թ.-ի առաջին կիսամյակում կոնյակի արտադրությունը 38,2 տոկոսով ավելացել է և գերազանցել է 5 մլն լիտրը։

Միաժամանակ Հարությունյանն ավելացրեց, որ հայկական շուկայում վերջին շրջանում խաղացողներ են հայտնվել, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում գինու արտադրությանն ու արտահանմանը։ Միաժամանակ Միության ղեկավարն ընդգծեց, որ արտահանողի համար անհրաժեշտ է միայն որակյալ գինի արտադրել, սակայն 16,5 հազար հա հայկական խաղողի այգիներից միայն 1 հազար հա են խաղող տալիս, որը պիտանի է որակյալ գինի արտադրելու համար։

 «Ներկայում գինու հայ արտադրողները փորձում են սեփական հումքային բազան ստեղծել, և եթե գյուղացիները ցանկանում են խաղող վաճառել գինու արտադրության համար, ապա պետք է լավորակ հումք արտադրեն»,- նշեց նա։

Ըստ Հարությունյանի, հայ գյուղացիները ԽՍՀՄի- փլուզումից հետո որպես սեփականություն խաղողի այգիներ են ստացել, որոնք չեն համապատասխանել ժամանակակից պայմաններին՝ ոչ ըստ տեսակի, ոչ ստացող բերքի, ոչ էլ ըստ ունեցած ագրոտեխնիկայի։

Ինչպես հիշեցրեց նա, ժամանակի ընթացքում 2001-2002թթ.-ին ունեցած 36 հազար հա խաղողի այգիներից 10 հազար հա խաղողի այգի է մնացել։ Միության ղեկավարը նշեց, որ լուծարվել  են այն խաղողի այգիները, որոնք քիչ բերք են տվել, որոնցով անորակ հումք է աճեցվել։

Հարությունյանը նշեց, որ բարձրորակ խաղող աճեցվող խաղողի այգիների ոչ մի հեկտար, օրինակ «Արենի» տեսակը, չի լիկվիդացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: