486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Fitch գործակալությունը ՎՏԲ-Հայաստան բանկի որոշմամբ ետ է կանչել բանկի վարկանիշները
17:23
17 Օգոստոսի 2010

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը օգոստոսի 13-ին հաստատել և ետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկի վարկանիշը, այդ թվում նաև «BB» մակարդակի վրա էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները, նշվում է Fitch-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Fitch-ն այլևս չի վարկանշում այս էմիտենտն ու նրա վերաբերյալ վերլուծություն չի անցկացնում», - նշվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած Fitch-ի տեղեկատվության մեջ:

Fitch-ը հաստատել է «BB» մակարդակում արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԷԴՎ), «Կայուն» կանխատեսումը, արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ ԷԴՎ-ները՝ «B» մակարդակում, անհատական վարկանիշը՝ «D/E» մակարդակում և աջակցության վարկանիշը՝ «3» մակարդակում: Բոլոր վարկանիշները ետ են կանչվել:

Այս կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական բաժնի տնօրեն Յուրի Գուսևը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց, որ այժմ ՎՏԲ Խմբի շրջանակներում  բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառությունների ծրագրի կենտրոնացմանն ուղղված աշխատանք է իրականացվում:

Նրա խոսքերով՝ փոխառության նոր ռազմավարության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ:

«Հաշվի առնելով այս գործոնը, ինչպես նաև ծախսերի կառուցվածքի օպտիմալացմանն ուղղված բանկի աշխատանքը՝ մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch վարկանիշային գործակալության հետ», - ասաց Գուսևը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թ.-ի ապրիլին:

Այժմ Ռուսաստանում իր մեծությամբ երկրորդը համարվող ՎՏԲ Բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է: Բանկն ավանդաբար ներառվում է Հայաստանի բանկային համակարգի առաջնորդների շարքում՝ մի շարք հիմնական ցուցանիշներով: Այժմ բանկն ունի երկրի ամենամեծ մասնաճյուղային ցանցը՝ 68 մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան բանկի ԷԴՎ-ներն արտացոլում են բանկի սեփականատիրոջ՝ ռուսական ՎՏԲ Բանկի կողմից անհրաժեշտության դեպքում աջակցության տրամադրման չափավոր հավանականության մասին Fitch-ի կարծիքը («ՎՏԲ», «BBB»/կանխատեսում «Կայուն»/«F3»). Միաժամանակ այն աստիճանը, որում այդ աջակցությունը կարող է հաշվի առնվել վարկանիշներում, սահմանափակված է փոխանցումների ռիսկով և Հայաստանում փոխարկելիության ռիսկով:

«D/E» անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, օպերացիոն ռիսկերը, որոնք կապված են մասնաճյուղային ցանցի հետ, ֆոնդավորման աջակցության և լիկվիդայնության տեսակետից մայր կառույցից զգալի կախվածությունը, ինչպես նաև բարդ, չնայած բարելավվող օպերացիոն միջավայրը: Վարկանիշը նաև հաշվի է առնում բանկի զգալի կապիտալիզացիան, ակտիվների որակի ցուցանիշների՝ վերջերս գրանցված կայունությունն ու երկրում գոյություն ունեցող հաճախորդների բազան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։