484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամը հայկական շուկան մաքրել է անորակ կոնյակներից. Գինեգործների միություն
16:33
17 Օգոստոսի 2010

Գլոբալ համաշխարհային ճգնաժամը հայկական գինեգործության շուկային երկու դրական արդյունք է տվել՝ շուկան մաքրել է անորակ ու կեղծ կոնյակից և դիվերսիֆիկացրել է շուկան, ասաց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Նախկինում խաղողի 90 տոկոսը նախատեսվում էր կոնյակի արտադրության համար, և միայն մնացած հումքն էր ուղղվում գինու արտադրությանը։ Ճգնաժամը 70 տոկոսով կրճատել է կոնյակի արտադրության ծավալը, քանի որ երկրում դադարել են անորակ և կեղծ կոնյակ արտադրել։ Դա ճգնաժամի առաջին դրական արդյունքն է՝ շուկան մաքրվել է անորակ կոնյակից»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հարությունյանը։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ավելի քան 9,8 մլն լիտր կոնյակ է արտադրվել, ինչը 38,4 տոկոսով քիչ է 2008թ.-ի ցուցանիշից։ Միաժամանակ Հայաստանում 2010թ.-ի առաջին կիսամյակում կոնյակի արտադրությունը 38,2 տոկոսով ավելացել է և գերազանցել է 5 մլն լիտրը։

Ինչպես նշեց Գինեգործների միության ղեկավարը, ճգնաժամի երկրորդ դրական արդյունք է դարձել շուկայի դիվերսիֆիկացումը։ Ինչպես պարզաբանեց նա, եթե կոնյակի արտադրողները մինչև անցած տարի զբաղվում էին գինու արտադրությամբ՝ այն դիտարկելով միայն որպես իմիջային մթերք, ապա այժմ նրանք գիտակցել են գինու կարևորությունը որպես պահեստային մթերքի՝ ճգնաժամի ծանր հետևանքներից խուսափելու համար լրացուցիչ խթանի։

Հարությունյանն ավելացրեց, որ կոնյակի շատ արտադրողներ սկսել են գինու արտադրությանը մեծ ուշադրություն դարձնել և շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, ովքեր հիմնական շեշտը դրել են հենց այդ տեսակի ալկոհոլի վրա։

2010թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում գինու արտադրության բարձրացում է գրանցվել 32,3 տոկոսով՝ մինչև 2005,6 հազար լիտր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։