481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը բխում է Հայաստանի շահերից. ՀՀԿ
14:56
17 Օգոստոսի 2010

Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը բխում է Հայաստանի պետական և ազգային շահերից, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկն է։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 25-ից մինչև 49 տարի  երկարացնելու մասին նախանշվող պայմանագրի ստորագրման մասին խոսելիս՝ Շարմազանովն ասաց, որ դա կլուծի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու խնդիրը։

«Բազայի գործունեության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո կներառվի ոչ միայն Հայաստանի սահմանի պաշտպանությունը, այլ նաև երկրի անվտանգության պաշտպանության մեխանիզմների իրականացումը։ Ղարաբաղյան հարցի ռազմական որոշումը կամ տարածաշրջանում ռազմական գործողությունները գործնականում կարելի է բացառել»,- պարզաբանեց նա։

Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորքախմբի ենթակայության տակ է գտնվում։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է նպատակահարմար բազայի տեղակայման ժամկետի սպառվելուց շատ առաջ ժամկետը երկարաձգելը, խմբակցության քարտուղարը պարզաբանեց, որ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների և ընթացիկ տարվա ընթացքում 0,5 մլրդ դոլարով նրա ռազմական բյուջեի մեծացման պայմաններում Հայաստանը պետք է հոգ տանի  սեփական անվտանգության մասին։

 «Պայմանագիրը նաև կարևոր է, որ բազան փոխի իր գործառույթները, 21-րդ դարին համապատասխան նոր ռազմական տեխնիկայով վերազինվի, ինչը գործնականորեն անխոցելի կդարձնի ՀՀ ազգային անվտանգությունը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դա ՀՀ քաղաքացիների համար խաղաղության երաշխիքներից մեկն է։

Շարմազանովն ընդգծեց, որ մոտ ապագայում հայ-ռուսական ռազմական համագործակցությանը ոչինչ չի սպառնում։

«Հակառակը, այդ համագործակցությունը պետք է խորացվի հանուն երկու պետությունների և առաջին հերթին՝ Հայաստանի բարօրության։ Առանց ազգային անվտանգության ուժեղ համակարգի այլ արժեքների մասին խոսելն ուտոպիա կլիներ»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: