486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Նովորոսիյսկի իշխանությունները վերականգնում են հայերի գերեզմանների վնասված գերեզմանաքարերը
13:04
17 Օգոստոսի 2010

Նովորոսիյսկի իշխանությունները հայերի գերեզմանների վնասված գերեզմանաքարերի վերականգնմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկում, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեքշաբթի հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության համաձայն,՝ ներքին գործերի մարմինները բացահայտել են, որ 2010 թ.-ի հուլիսի 23-24-ն անհայտ անձինք վնասել են 33 գերեզմանասալիկ, որոնցից 14-ը ազգությամբ հայերի գերեզմանաքարեր են եղել և 19-ը՝ սլավոնական ծագում ունեցող անձանց գերեզմանաքարեր: Այս փաստի առթիվ Նովորոսիյսկի իրավասու մարմինները հարուցել են քրեական գործ ՌԴ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով (գերեզմանաքարերի վնասում)», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշում է դեսպանատան մամուլի ծառայությունը՝ հղում անելով արտգործնախարարությունից ստացված տեղեկատվությանը, այժմ իրականացվում են հետաքննչական համալիր գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ուղղված են այդ հանցագործողությունների բացահայտմանը: Նմանատիպ հանցագործություններ թույլ չտալու նպատակով այժմ ներքին գործերի մարմիններն ուժեղացված պարեկություն են կազմակերպել գերեզմանոցների հարակից շրջաններում:

«Ելնելով ստացված տվյալներից՝ օբյեկտիվորեն հաստատվել է, որ նշված հանցագործողությունները չունեն ազգային երանգավորում, նշված է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության մեջ», - նշվում է հաղորդագրությունում:

Դեսպանատան ունեցած տեղեկատվության համաձայն, Նովորոսիյսկի իշխանություններն այդ հանցագործությունների հետևանքները վերականգնելու կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր երախտագիտությունն է հայտնում ՌԴ արտգործնախարարությանը, Կրասնոդարի երկրամասի և Նովորոսիյսկ քաղաքի ղեկավարությանը՝ այս փաստի կապակցությամբ դեսպանատան հայցին արձագանքելու համար:

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաստատակամ վստահություն է հայտնում, որ այս միջադեպը ստվերի տակ չի դնի հայ-ռուսական փոխհարաբերությունների եղբայրական բնույթը և բարձր մակարդակը», - նշվում է Հայաստանի դեսպանատան տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։