485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արվեստի ամառային դպրոցն արվեստագետներ կպատրաստի
15:52
13 Օգոստոսի 2010

Հայաստանում Արվեստի ամառային դպրոցը ծրագրում է արվեստագետների ուսուցում կազմակերպել, հայտնեց Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիայի (AICA) նախագահ, Դպրոցի համակազմակերպիչ Նազարեթ Կարոյանը։

Ըստ նրա, Դպրոցը գործում է արդեն հինգ տարի, սակայն միայն այս տարվանից նրա գործունեությունը հիբրիդային դարձավ, քանի որ ավելի վաղ դպրոցի ձևաչափը սահմանափակվել է սեմինարների անցկացմամբ։

«Մենք շահագրգռված ենք այնպիսի մարդկանց ներգրավմամբ, ովքեր ունեն տնտեսագիտական, իրավաբանական կրթություն և շատ են սիրում արվեստը»,- ուրբաթ ասաց Կարոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

AICA-ի նախագահի խոսքերով, դա կառավարման, մենեջմենթի, արվեստի ստեղծագորոծություններ ունենալու հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի։ Կարոյանն ասաց, որ Ամառային դպրոցի ունկնդիրների հաջորդ ընտրությունը կանցկացվի 2010 թվականի հոկտեմբերին։

Ըստ նրա, Ամառային դպրոցի գործունեության նպատակը արվեստի միջոցով շրջակա աշխարհի ձևավորմանն աջակցելն է։

Այս կապակցությամբ AICA անդամ, Ամառային դպրոցի կազմակերպիչ Անժելա Հարությունյանն ընդգծեց, որ Դպրոցի շրջանավարտները ներկայում արվեստի ոլորտում գործող միջազգային նախագծերի, ինչպես օրինակ, բիենալեի և փառատոների մասնակիցներ են։

Հարությունյանն ավելացրեց, որ Ամառային դպրոցում անցկացվում են արվեստի պատմության, թարգմանության արվեստի դասընթացներ, ինչը հնարավորություն կտա վերացնել պատմամշակութային հուշարձանների հետ կապված թարգմանություններում տեղ գտած աղավաղումները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։