482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական հանրակրթական ֆորում է մեկնարկել Երևանում
15:27
13 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական չորրորդ հանրակրթական ֆորումն է մեկնարկել ուրբաթ Երևանում։ Միջոցառումը կանցկացվի օգոստոսի 13-ից 17-ը։

Երկու տարին մեկ անգամ կազմակերպվող ֆորումի մասնակիցները բաց քննարկումների ընթացքում կծանոթանան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և արտերկրի հայկական համայնքների կրթության ոլորտի արդիական խնդիրների հետ, կուրվագծեն համագործակցության եզրերը, կհստակեցնեն գործունեության հետագա ծրագրերն ու ուղղությունները, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի կառավարության ծրագրերի արդյունավետությունը և ցուցաբերվող աջակցության հասցեականության բարձրացումը։

«Կրթության ոլորտում ավանդական դարձած այս ձևաչափով հանդիպումները լավ հնարավորթյուն են ընձեռում արտերկրում հայկական կրթական կենտրոնների արդիական խնդիրների քննարկման, կրթության ոլորտում Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման համար»,- ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ֆորումի մասնակիցներին ուղղված  ողջույնի խոսքում, որն ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Իր ուղերձում նախագահը կոչ է անում ջանքեր չխնայել օտարության մեջ հայոց լեզուն չկորցնելու համար։

Սարգսյանի խոսքերով, ներկայում հայության առջև կանգնած ամենամեծ խնդիրներից մեկն օտարման միտումը նվազագույնի հասցնելն է։

«Ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ օտարումն ու առանձնացումը սկսում են գերակշռել կյանքում, վերադարձը դեպի արմատներ այդ մարտահրավերների դիմակայության հնարավոր միջոց է դառնում։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է նոր ծրագրեր մշակել նաև նրանց համար, ովքեր ձգտում են գտնել իրենց կորած հայկական արմատները և վերականգնել կապը նախնիների հետ»,- նշվում է պետության ղեկավարի ուղերձում։

Սարգսյանի խոսքերով, Հայաստանը ողջ հայության հայրենիքն է, և հայկական ինքնության պահպանումը սփյուռքում բխում է Հայաստանի ազգային շահերից։ «Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցումը պարտադիր պայմաններ են մեր ժողովրդի անմահության համար»,- ընդգծում է նախագահը։

Ֆորումնին մասնակցում են հայկական կազմակերպությունների 150 ղեկավարներ, ովքեր զբաղվում են երեխաների ուսուցմամբ և դաստիարակությամբ, հայկական կրթական կենտրոնների տնօրեններ, ուսուցիչներ և փորձագետներ ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Դրանց թվում են, բացի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, Աբխազիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Եգիպտոսը, Իսպանիան, Իրաքը, Իրանը, Լիբանանը, Նիդերլանդները, ՄԱԷ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ֆրանսիան, Էստոնիան։

Միջոցառմանը ծրագրվում է նաև էլեկտրոնային ր տպագիր ուսումնական ձեռնարկների ցուցահանդեսի անցկացում, ինչպես նաև «Ուսումնական գործը սփյուռքում» հավաքածուի շնորհանդեսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։