483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժամադրություններ սահմանների վրա» առաջին փաառատոնը կնպաստի Հայաստանում արվեստի կենտրոնացմանը. փորձագետ
14:43
13 Օգոստոսի 2010

«Ժամադրություններ սահմանների վրա» արվեստի առաջին միջազգային փառատոնի առաքելությունն է Հայաստանում արվեստի կենտրոնացմանն աջակցելը, ՀՀ արվեստի քննադատների ասոցիացիայի (AICA) նախագահ Նազարեթ Կարոյանը:

«Ժամադրություններ սահմանների վրա» արվեստի առաջին միջազգային փառատոնը տեղի կունենա օգոստոսի 15-20-ը Իջևան քաղաքում (Տավուշի մարզ, Ադրբեջանի սահմանին):

«Մենք հաճախ ենք խոսում արվեստի ապակենտրոնացման մասին, որն արտահայտվում է ներկայացուցչական նախագծերի  միջոցով: Այսինքն, թատերական թատերախմբերն ու պարային անսամբլները Երևանից մեկնում են շրջաններ և հետ են վերադառնում, ինչն ապակենտրոնացում է ստեղծում»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կարոյանը:

AICA նախագահն այս կապակցությամբ ընդգծեց, որ փառատոնի նպատակն է փորձել տեղում զարգացնել արվեստը և խոշոր հայկական ու միջազգային մշակութային կենտրոնների հետ երկարատև համագործակցություն ստեղծել:

Ըստ Կարոյանի, փառատոնը բաղկացած է չորս հիմնական բաղկացուցչից` գործնական ցուցահանդեսներ, քանդակագործների խորհրդաժողովներ, արխիվային և դաշտային աշխատանքներ, հանդիպումներ համակարգողների հետ: Բացի այդ, ծրագրվում է նաև փառատոնի մասին ֆիլմ նկարահանել:

Կարոյանը նշեց, որ փառատոնի մասնակիցներ կդառնան Իջևանի Արվեստի ամառային դպրոցի 10 շրջանավարտներ, ինչպես նաև ավելի քան 18 երկրի, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Սլովենիայի, Եգիպտոսի ժամանակակից արվեստի գործիչներ:

«Իջևանի բնակիչներն ու հյուրերը փառատոնի ժամանակ զանազան գեղարվեստական խենթությունների ականատեսը կդառնան»,- հայտնեց AICA նախագահը:

Ըստ նրա, մասնակիցները ժամանակակից արվեստի այնպիսի տեսակի աշխատանքներ կներկայացնեն, ինչպիսին է գրաֆիտը, վիդեոինստալյացիաները, workshop-ը: Ցանկացողները նաև կկարողանան զանազան փողոցային ներկայացումներ և պերֆորմանսներ դիտել:

Կարոյանն ավելացրեց, որ փառատոնի անվանումը պատահական չի ընտրվել` այստեղ սահմանը ոչ թե քաղաքական, այլ մշակութային տերմին է, և արտացոլում է հեղինակի և հանդիսատեսի միջև հարաբերությունները:

AICA անդամ, Ամառային դպրոցի կազմակերպիչ Անժելա Հարությունյանն իր հերթին նշեց, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանում արվեստի ապակենտրոնացում է նկատվում, երբ մայրաքաղաքի կենտրոնը վերածվում է առևտրի կենտրոնի:

«Եվ փառատոնի կազմակերպիչների խնդիրն է դառնում դրա կենտրոնացման համար նոր միջոցներ փնտրելն ու գտնելը»,- ընդգծեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: