480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Կամավորության մասին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողներին պարգևներ են հանձնել Երևանում
18:03
12 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կամավորության մասին կարճամետրաժ տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունն է տեղի ունեցել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում հինգշաբթի։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում փառատոնի հաղթողներին՝ Արա Մելիքջանյանին և «Ագաթ» հասարակական կազմակերպությանը որպես մրցանակ բջջային հեռախոսներ և ֆոտոխցիկներ հանձնվեցին։

«Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների աշխատանքներ»,- միջոցառմանն ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակական տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն։

Ըստ նրա, ներկայացված տասնմեկ աշխատանքներից ընտրվել է ինը տեսաֆիլմ։

Պարգևատրման արարողությանը զուգահեռ ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց Հայաստանում կամավորությամբ առավել ակտիվորեն զբաղվող կազմակերպությունների ցուցահանդես։

«Միջոցառման բոլոր տվյալները նվիրված են Երիտասարդության միջազգային օրվան, որն այս տարի նշանավորում է ՄԱԿ-ի կողմից հռչակած Երիտասարդության տարվա սկիզբը»,- ասաց Դոցենկոն։

Ըստ նրա, Երիտասարդության տարվա շրջանակներում, որը կանցնի «Երկխոսություն և փոխմբռնում» կարագխոսով, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը ծրագրում է մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, Դոցենկոյի խոսքերով, Հայատանի կառավարության հետ համատեղ կկազմակերպվի ազգային փոքրամասնությունների ճամբար, որի մասնակիցները կկարողանան տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների մասին։

Իր հերթին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, կարևորելով երիտասարդության դերը հասարակական կյանքում և պետության կյանքում ընդհանուր առմամբ, նշեց երիտասարդությանն ուղղված պետօժանդակության անհրաժեշտությունը։

«Ներկայիս սոցիալական և տնտեսական մարտահրավերները պայմանավորում են երիտասարդության նկատմամբ հատուկ ուշադրությունը»,- ասաց նա, նշելով, որ երիտասարդության էներգիան կարող է դառնալ տատանվող տնտեսությունների շարժող ուժը։

Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) սահմանվել է ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 1998 թվականի օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում կայացած երիտասարդական գործերի նախարարների համաշխարհային կոնֆերանսի առաջարկությամբ։

Առաջին անգամ Երիտասարդության օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: