484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական շախմատային օլիմպիադան կօգնի բացահայտել Հայաստանի և Սփյուռքի շախմատային ներուժը. նախարար
17:55
12 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական շախմատային օլիմպիադան, որը կանցկացվի Երևանում օգոստոսի 15-23-ը, կօգնի բացահայտել Հայաստանի և Սփյուռքի շախմատային ներուժը, ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Օլիմպիադան անցկացվում է 2010 թվականի մարտի 14-ի կառավարական որոշմանը համապատասխան՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» Համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Սփյուռքի նախարարությունը և Հայաստանի շախմատի ակադեմիան։

«Սփյուռքի նախարարության ռազմավարական նպատակներից մեկը սփյուռքի ներուժի բացահայտումն է և դրա օգտագործումը Հայաստանի հետ կապերի զարգացման օգտին»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանուշ Հակոբյանը։

Օլիմպիադայի կազմակերպիչների նպատակների թվում Հակոբյանը նշեց Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության խորացումն ու զարգացումը, շախմատային հայկական ավանդույթների տարածումն ու զարգացումն, ինչպես նաև մարզական և շախմատային կապերի ամրապնդումը երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև։

«Օլիմպիադան, անկախ ամեն ինչից, կարող է խթան հանդիսանալ Սփյուռքի հայկական համայնքների համար շախմատի նկատմամբ նույնպիսի ակտիվության և սիրո դրսևորման համար, ինչպիսին Հայաստանում է»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ Օլիմպիադայի ֆինանսավորումը կիրականացվի բյուջետային միջոցների հաշվին։

Միջոցառման հովանավորների թվում Հակոբյանը նշեց Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, Համընդհանուր հայկական բարեգործական միությունը (AGBU), ինչպես նաև ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեղուլյանին։

Շախմատի ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին ասաց, որ Օլիմպիադային կմասնակցի 10 թիմ (յուրաքանչյուրում չորսական մասնակից) 12 երկրից, այդ թվում՝ երկու թիմ Ռուսաստանից և Հայաստանից, ինչպես նաև մեկական թիմ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, ԱՊՀ, Մերձավոր և Միջին Ասիայի երկրներից և Լեռնային Ղարաբաղից։

«Օլիմպիադայի 40 մասնակիցների թվում են 11 գրոսմայստերներ, միջազգային կարգի տասը և ՖԻԴԵ-ի յոթ վարպետ»,- ասաց նա։

Միաժամանակ Լպուտյանն ավելացրեց, որ օլիմպիադայի մասնակիցների տարիքը սահմանափակվում է 35 տարեկանով, սակայն միջոցառմանը մասնակցում են նաև բոլորովին պատանի տաղանդավոր երեխաներ, մասնավորապես, ամենակրտսեր մասնակիցը մեծ պոտենցիալ ունեցող 10-ամյա Սամվել Սևյանն է՝ Սան Ֆրանցիսկոյից։

Շախմատի ակադեմիայի տնօրենի խոսքերով, Օլիմպիադայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 21,7 հազար դոլար, իսկ մրցանակները կբաշխվեն ինչպես թիմային, այնպես էլ անհատական մրցաշարերի հաղթողների միջև։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: