481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեսպանատուն է բացում Իսպանիայում
16:35
12 Օգոստոսի 2010

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Իսպանիայում դեսպանատուն բացելու մասին երկրի նախագահի նախագծի հրամանը:

Նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանն ընդգծեց, որ Իսպանիան կարևորագույն եվրոպական երկրներից մեկն է:

Ըստ Ղազինյանի, Իսպանիայում դիվանագիտական ներկայացուցչության բացման ծախսերն արդեն համաձայնեցվել են ՀՀ ֆինանսների նախարարության հետ և նախահաշիվը կներառվի 2011թ.-ի պետբյուջե: Դեսպանատան բացման գործընթացը կսկսվի արդեն 2010թ.-ի չորորդ  եռամսյակում:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ից, սակայն հայ- իսպանական առնչությունները շատ ավելի հին են և հասնում են մինչև միջնադարյան ժամանակաշրջան: Ավանդաբար Իսպանիայում հաստատված հայ համայնքին վերջին շրջանում /1992թ.-ից ի վեր/ ավելացել են մեծ քանակությամբ Հայաստանից ներգաղթածներ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հայերի թիվն Իսպանիայում այսօր տատանվում է 10.000- 15.000-ի միջև:

Իսպանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը լուրջ խթան կհանդիսանա հայ-իսպանական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների  հետագա զարգացման համար: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարճատև պատմության ընթացքում Հայաստանը և Իսպանիան փոխադարձաբար դեսպաններ են հավատարմագրել համատեղության կարգով:.

Իսպանիայում ՀՀ դեսպանության ստեղծման կապակցությամբ անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն իսկ արտացոլված է ՀՀ պետական բյուջեում` 4 ամսվա կտրվածքով:

2010թ. Իսպանիայում ՀՀ դեսպանության նախահաշիվը հաշվարկվել է 4 ամսով` 113049 եվրո գումարով: ՀՀ դեսպանությունում հաշվարկված է 2 դիվանագետ` 28985 եվրո աշխատավարձի գումար և 5264 եվրո ընտանիքի անդամներին վճարվող փոխհատուցման գումար:

Վարչատնտեսական անձնակազմի համար նախատեսվել է 2 աշխատակից` 8000 եվրո գումարով (ամսեկան 2000 եվրո): Ծառայողական շենքի վարձակալման համար հաշվարկվել է 15000 եվրո (2500 եվրո ամսական գումար և միանվագ վճարվող մեկական ամսվա վարձի չափով դեպոզիտի և միջնորդավճարի գումար): Բնակարանի վարձակալում գումարով նախատեսված է 19800 եվրո (2000 և 1300 եվրո ամսավճարներով, և միանվագ 1 ամսվա դեպոզիտի վճար):

Պահպանման այլ ծախսեր հոդվածով հատկացվել է 36000 եվրո, որում ներառված է նաև կահույքի և ավտոմեքենայի ձեռքբերման գումար:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: