484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին հրդեհներից տուժածներին օգնելու համար
13:41
12 Օգոստոսի 2010

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Ռուսաստանում հրդեհների հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

 «Ես շնորհակալության խոսքեր եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, որը հատուկ միջոցներ է հատկացրել Ռուսաստանի տարածքում հրդեհների մարման նպատակով»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Կրիվոպուսկովը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև եղած պայմանավորվածությունների շրջանակներում, Հայաստանը ՌԴ է ուղղել հատուկ տեխնիկա և հրշեջ փրկարարների խումբ։ Իլ-76 երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ռուսաստան է հասցրել 28 հրշեջ-փրկարարների, ինչպես նաև 10 տոննա տարողությամբ 4 հրշեջ մեքենա։

Կրիվոպուսկովը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում բոլոր տուժածներին՝ մարդասիրական օգնություն հավաքելով։ «Միջոցների հանգանակությունն իրականացվում է Երևանում՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ»,- նշեց Կրիվոպուսկովը։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ միջոցների հանգանակության ակցիային ակտիվ մասնակցում են նաև Հայաստանի ռուս հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ դեսպանության աշխատակիցները։

Երևանում նախօրեին Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչությանը մարդասիրական օգնություն է (400 արկղ) փոխանցվել՝ նախատեսված անտառային հրդեհների հետևանքով տուժած ՌԴ բնակիչների համար:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի կողմից անցկացված ակցիայի արդյունքում հավաքագրված բոլոր միջոցները կուղղվեն Նիժեգորոդսկի և Վորոնեժի մարզեր: Կենտրոնի կոչերին արձագանքել է ավելի քան 1000 երիտասարդ: Հագուստից, կոշկեղենից, տաք հագուստից, անկողինից և առաջին անհրաժեշտության այլ իրերից բացի, կենտրոնի անդամները հավաքել են նաև ֆինանսական միջոցներ, որոնք կփոխանցվեն հրդեհներից տուժածների համար միջոցների հավաքագրման պաշտոնական հաշվեհամարներին

Երևանում միջոցների հանգանակություն է կազմակերպում նաև «Միասին» երիտասարդական շարժումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: