483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՄՊ ժամանակների ռազմական ինքնաթիռների լուսանկարների ցուցահանդես կանցկացվի Երևանում
15:38
11 Օգոստոսի 2010

«Կրիլատայա պամյատ պոբեդի» («Հաղթանակի թևավոր հիշատակ») լուսանկարների ցուցահանդեսը, որը լիովին նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի տարիների ռազմական ինքնաթիռներին, կանցկացվի Երևանում, ասաց լուսանկարների ցուցահանդեսի պատասխանատու Եվգենի Սյոմինը:

 «Այդ գունավոր լուսանկարներում մենք ցուցադրում ենք ինքնաթիռներ, որոնք մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին: Դրանք կրկին վերականգնվել են, դրանք թռչում են»,- չորեքշաբթի հայ լրագրողներին հայտնեց նա:

Ցուցահանդեսը կանցկացվի Երևանի գործարար-մշակութային կենտրոնում՝ Մոսկվայի տանը, օգոստոսի 12-15-ը «Ժամադրություն Հայաստանի հետ» հայ-ռուսական մշակութային ակցիայի շրջանակներում:

Ըստ Սյոմինի, ցուցադրության մեջ ներառված են ինքնաթիռների լուսանկարներ, որոնք արվել են ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի շքերթների ժամանակ, իսկ մի քանի դրվագներում կարելի է տեսնել ճահճուտից ինքնաթիռների հանելու գործընթացը:

Նա ավելացրեց, որ այդ ռազմական ինքնաթիռների շարժիչները շատ լավ են պահպանվել, ինչը թույլ է տվել սիրողական ռեստավրատորներին լիովին վերականգնել դրանց թռիչքային գործառույթները:

 «Ժամադրություն Հայաստանի հետ» առաջին հայ-ռուսական մշակութային ակցիան՝ նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին, կանցկացվի օգոստոսի 12-15-ը Երևանում և Գյումրիում:

Ռուսական պատվիրակության կազմում ներառված են խորհրդային ռուսական կինեմատոգրաֆի վառ ներկայացուցիչները, ովքեր ժամանակին նկարահանվել են հայ-ռուսական համատեղ ֆիլմերում: Նրանց թվում են ԽՍՀՄ ժողովրդական արիստ Իննա Մակարովան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Դոգուն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նատալյա Ֆատեևան, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Վառլեյն ու Սվետլանա Սվետլիչնայան, Սվետլանա Տոման (Ֆոմիչևա), Տիմոֆեյ Ֆեդորովը, Անդրեյ Մեժուլիսը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։