482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բելգիահայերը պետք է համատեղ պայքարեն Արցախի և Հայոց ցեղասպանության ճանաչման համար
15:33
11 Օգոստոսի 2010

Բելգիայի հայկական կազմակերպությունները պետք է միավորվեն Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծման համար, կարծում է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, եվրոպական հայալեզու «Լրագիր» ամսագրի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը։

«Մենք բոլորս համատեղ պետք է լուծենք Հայաստանի համար կարևոր խնդիրները՝ Հայոց ցեղասպանության, Արցախի անկախության ճանաչման, հանրապետության ժողովրդավարական զարգացման հարցերը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ նրա, հայկական որոշ կազմակերպություններ կենտրոնանում են միայն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վրա՝ ուշադրություն չդարձնելով մյուս հարցերին։

Ինչպես նշեց Մինասյանը, նրա գլխավորած Ֆեդերացիան արդեն որոշակի աշխատանքներ ունի Արցախի ճանաչման հարցում, սերտ կապեր բելգիական խորհրդարանի պատգամավորների հետ։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին ծրագրվում է բելգիական խորհրդարանականների այցը Հայաստան և Արցախ։

«Մենք Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատել ենք դեռևս ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից առաջ (Կոսովոյի վերաբերյալ)։ Առայժմ դժվար է խոսել Արցախի ճանաչման հեռանկարների մասին, բայց մենք մեր ներդրումն ունենք այս գործընթացում»,- հավաստիացրեց նա։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին Հաագայում խորհրդակցական եզրակացություն է ընդունել, որի համաձայն, Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին։ Դատարանը համարել է, որ միջազգային իրավունքը որևէ տեսանելի արգելք չի պարունակում անկախության հռչակման համար։

Մինասյանն ընդգծեց, որ հայկական տարբեր կազմակերպությունները նույնպես պետք է համատեղ ջանքերով պայքարեն ադրբեջանական և թուրքական լոբբիի դեմ, որոնք առայժմ գերակշռում են միջազգային ասպարեզում։

Նա հիշեցրեց, որ Բելգիա կատարած վերջին այցի ժամանակ թուրք վարչապետ Էրդողանը թուրքական համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է եվրաինտեգրման անհրաժեշտության բացակայության մասին և իր հայրենակիցներին կոչ է արել բոլոր հնարավոր ճանապարհներով, այդ թվում՝ կաշառքների միջոցով, ներթափանցել իշխանություն։

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ ըստ իր տեղեկատվության, ամիսը երկու անգամ Բելգիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են թուրք հյուպատոսի հետ և մշակում են գործողությունների ընդհանուր ռազմավարություն՝ առանց խորշելու իրենց նպատակներին հասնելու համար բացահայտ կեղծիքների և ստի դիմելուց ։

Մինասյանը հայտնեց, որ հայկական կազմակերպությունները չունեն այդքան մեծ հնարավորություններ, իսկ Հայաստանի դեսպանատանն աշխատում են միայն մի քանի աշխատակիցներ, ովքեր համակարգում են աշխատանքները միանգամից մի քանի երկրներում։

Այս կապակցությամբ Ֆեդերացիայի ղեկավարն ընդգծեց պետական աջակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր օժանդակության կարևորությունը։ 

Բելգիայում բնակվում է շուրջ 10-12 հազար հայ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: