486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի հրշեջ ծառայության ավտոպարկը համալրվել է Ճապոնիայից բերված 28 մեքենայով
14:10
11 Օգոստոսի 2010

Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին որպես օգնություն տրամադրված նոր հրշեջ մեքենաների շնորհանդեսը տեղի է ունեցել չորեքշաբթի Երևանի Հանրապետության հրապարակում:

Հանդիսավոր միջոցառմանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բարձր է գնահատել ճապոնացի գործընկերների շարունակական աջակցությունը, որի շնորհիվ հանրապետությունը Ճապոնիայի կողմից 28 հրշեջ մեքենա է ստացել: Նա ավելացրեց, որ դրանցից չորսն արդեն հայ հրշեջ փրկարարների խմբի ուղեկցությամբ Ռուսաստան են ուղարկել հրդեհների դեմ պայքարելու համար:

«Հայաստանը որպես զարգացող երկիր մինչև հիմա իր վրա զգում է անցյալի բնական աղետների հետևանքները»,- նշեց նախարարը` երախտագիտություն հայտնելով ճապոնական կառավարությանը տեխնիկական և փորձագիտական աջակցություն, ինչպես նաև մարդասիրական և մարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար:

Ըստ նրա, ճապոնական մեքենաները թույլ կտան ուժեղացնել հրշեջ փրկարարական ջոկատները ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի տարածաշրջաններում:

Ճապոնիայի փոխդեսպան Մանաբու Միյագավան իր հերթին շնորհակալություն հայտնեց այն կողմերին և անձանց, ովքեր աջակցել են հայ-ճապոնական ծրագրի իրականացմանն ու տվյալ միջոցառման կազմակերպմանը: Ըստ նրա, տվյալ ծրագիրը Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններ ամրապնդելու ապացույց է:

Ութ մլն դոլար ընդհանուր արժողությամբ հրշեջ մեքենաները Երևան են հասցվել հայ-ճապոնական կառավարական համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2009թ.-ի փետրվարին:

Դրանց թվում են` 30 մետր բարձրությամբ երկու հրշեջ ավտոամբարձիչ, հինգ հրշեջ ավտոցիստեռն՝ մինչև 10 տոննա ջրի և մինչև 1 հազար լիտր կրակմարիչի փրփուրի տարողունակությամբ, 19 ցիստեռն` մինչև 3,5 տոննա ջրի և մինչև 350 լիտր փրփուրի տարողունակությամբ, բացի այդ՝ արագ արձագանքման երկու հրշեջ մեքենա (մինչև հազար լիտր տարողությամբ), որոնք նախատեսված են Կոնդի, Նորագյուղի և դժվարանցանելի փողոցներով այլ հատվածների համար:

Հայաստանում են գտնվում նաև ճապոնացի մասնագետները, ովքեր 135 հայ հրշեջ փրկարարների համար նոր սարքավորումներով աշխատելու վերաբերյալ ուսուցման կուրս կանցկացնեն:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկների ավտոպարկում կա 147 հրշեջ մեքենա, որոնցից 36-ը` Երևանում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: