478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մարդասիրական օգնություն են հավաքագրում Ռուսաստանի բնակիչների համար
13:11
11 Օգոստոսի 2010

«Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը միջոցների և իրերի հավաքագրում է կազմակերպում Ռուսաստանում հրդեհներից տուժած ընտանիքների համար:

Անոմալ տապի և երաշտի պատճառով հրդեհները մոլեգնում են ՌԴ-ի 22 շրջաններում, որոնցից յոթում, այդ թվում նաև Մոսկվայի մարզում ՌԴ նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարվել: Վերջին տվյալների համաձայն, հրդեհների հետևանքով 52 մարդ է զոհվել, բուժօգնություն է ստացել 472 մարդ: Հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 1,9 հազար տուն, անօթևան է մնացել ավելի քան 3,5 հազար մարդ:

«Որպես օգնություն ընդունվում են բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստ և կոշկեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անկողին, կենցաղային տեխնիկա, խոհանոցային և տնտեսական իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, ձավարեղեն, մակարոնեղեն, թեյ, առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև դրամական միջոցներ», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:  

Այս կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են մարդասիրական ակցիային և տուժածներին նյութական օգնություն են ցուցաբերել:

Նվիրատվություններն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության երևանյան գրասենյակում, որը գտնվում է Պռոշյան 1, տուն 20/14 հասցեում, հեռախոսահամարներն են՝ (010) 54 48 96, 52 03 60:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: