480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կանցկացվի Մնջախաղի թատրոնների միջազգային երկրորդ փառատոնը
17:51
10 Օգոստոսի 2010

Աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին նվիրված Մնջախաղի թատրոնների միջազգային երկրորդ փառատոնը ("INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan's 75th Anniversary") օգոստոսի 10-15-ը կանցկացվի Ծաղկաձորում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնելը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Փառատոնին կմասնակցեն Ենգիբարյանի թոռը՝ Պիտեր Պոպպերը (Չեխիա), ԱՄՆ-ն ներկայացնող Իման Լիզարազուն և Ռիչմոնդ Շեփարդը, Ֆրանսիան ներկայացնող Վահրամ Զարյանը, հայտնի ծաղրածու Մարսել Մարսոյի վերջին աշակերտը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող «Малиновая Гряда» թատերախումբը և Վրաստանը ներկայացնող «Վրաստանի մնջախաղի պետական թատրոնը»:

Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոնները՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Միմ ստուդիոն, Միհր, Օվասիսը, Անվերջ թատերական կղզին, Շրջիկ թատրոնը, ինչպես նաև Համլետ Չոբանյանը, Հայկ Զորիկյանը:

Մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կկազմակերպվեն թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի և թատերախմբերի միջև:

Գործում է փառատոնի պաշտոնական ինտերնետային կայքը` www.pantomimefest.com:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, Հայաստանի թատերական գործիչների միության և Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Մնջախաղի միջազգային առաջին փառատոնն անցկացվել է Հայաստանում 2008 թ.-ին, սակայն այս տարի այն նվիրված է աշխարհահռչակ հայազգի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։