480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման պետական ծրագրերն իրական են և իրագործելի. Պաշտպանության նախարար
16:25
10 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռազմարդյունաբերության, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերն իրական են և համապատասխանում են երկրի տնտեսության հնարավորություններին, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջգերատեսչական հանձնաժողովի նիստը ներառում էր երկու կարևորագույն փաստաթղթերի քննարկումը, դրանք նախնական հավանության արժանացնելն ու հետագա աշխատանքների համակարգումը: Այդ ծրագրերն են ռազմական տեխնիկայի և սպառազինությունների զարգացման պետական ծրագիրը և ռազմարդյունաբերության զարգացման պետական ծրագիրը: Այս փաստաթղթերի իրագործումը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի Զինված ուժերի ներկա մակարդակը», - երեքշաբթի լրագրողներին ասաց Օհանյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով բյուջետավորման ժամանակակից պրակտիկան, ծրագրերը Զինված Ուժերը գերժամանակակից տեխնիկայով և սպառազինություններով ապահովելու, Հայաստանում նման տեխնիկայի և սպառազինությունների արտադրությունը հաստատելու նորմեր են ներառում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարը, ծրագրերի հիմնական ուղղվածություններն են հեռահար կրակային վնասվածք հասցնելու հնարավորությունների ընդլայնումն ու ճշգրիտ համակարգերի ներդնումը, ինչը հակամարտությունների ժամանակ հնարավորություն կտա նվազեցնել հակառակորդի մոտ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ռիսկը:

Ինչպես ընդգծեց նախարարը, նման տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա բացառել հակառակորդի ազատ տեղաշարժը մարտական գործողությունների ողջ ռազմաճակատով: Օհանյանը  նաև ընդգծեց, որ Հայաստանն իր առջև կանգնած խնդիրները լուծում է ռազմավարական պաշտպանական վերանայման շրջանակներում, որի հիմքն է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռիսկերի գնահատումը: 

«Այս գնահատականների արդյունքում մենք հանգեցինք նրան, որ հիմնարար պետք է լինեն մեր կողմից ներկայացված ծրագրերն ու տեղում տեխնիկայի արտադրությունը», - հայտարարեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարության շենքում հանձնաժողովի նիստի ժամանակ Օհանյանը նշեց, որ ծրագրերը պետք է ՀՀ նախագահին ներկայացվեն մինչև այս տարվա սեպտեմբեր: Նախարարի խոսքերով՝ ռազմական տեխնիկայի և սպառազինությունների զարգացման պետական ծրագրի նախագիծը մշակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից՝ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարը, ծրագրում ներկայացված են նրա նպատակները, խնդիրները, նպատակային ենթածրագրերը, առաջնահերթությունները, իսկ այժմ ծրագիրը գտնվում է նախնական ֆինանսական գնահատման գործընթացում:

Օհանյանի խոսքերով՝ ռազմարդյունաբերության զարգացման ծրագրի նախագիծը մշակել է միջգերատեսչական հանձնաժողովը: Ծրագիրը հիմնված է ՌԱՀ-ի զարգացման հայեցակարգի համապատասխան նորմերի վրա: Ինչպես նշեց Օհանյանը, ծրագրի նախագիծը պարունակում է նպատակներ, խնդիրներ, ենթածրագրեր, այդ թվում նաև՝ առաջնահերթությունների գծով: Ներկայացված են համապատասխան կառուցվածքային և կազմակերպչական վերադասավորումները, որոնք անհրաժեշտ են ծրագրի հաջող իրագործման համար: Նախարարը նշեց, որ նախագիծն ապահովում է ռազմական տեխնիկայի ներդնումը, ինչպես նաև երաշխավորում է նրա սպասարկումը, վերանորոգումն ու արդիականացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։