482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Սևրի պայմանագիրը յուրօրինակ «Նյուրնբերգ» է «Հայկական հարցի» լուծման գործընթացում. պատմաբան
14:28
10 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սևրի պայմանագիրը յուրօրինակ «Նյուրնբերգ» է «Հայկական հարցի» լուծման տեսակետից, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի դաշնագրի 80-93-րդ կետերը վերաբերել են Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված է եղել ճանաչել Հայաստանը «ազատ և անկախ պետություն»։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ Հայաստանի կազմի մեջ է մտել գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։

Մելքոնյանի խոսքերով՝ Սևրի պայմանագրի իրավաբանական ուժի վկայությունն այն հանգամանքն է, որ պայմանագիրը ստորագրած ոչ մի պետություն ետ չի կանչել իր ստորագրությունը: «Սևրի պայմանագիրը միջազգային դատարան է Թուրքիայի նկատմամբ», - հայտարարեց նա:

Պատմաբանը նաև նշեց, որ պայմանագիրը ռազմական հանցագործների և 1915 թ.-ին Հայոց ցեղասպանությունն իրականացնող անձանց պատիժ էր նախատեսում՝ ավելացնելով, որ Թուրքիան միշտ վախեցել է այդ փաստաթղթից:

Նա նաև ավելացրեց, որ Սևրի պայմանագրի հրապարակային ներկայացումն, ամենևին էլ, ավանտյուրիզմ չէ:

«Հայկական հարց» տերմինը սկսել է կիրառվել գիտական և քաղաքական միջավայրում 19-րդ դարի վերջից և ենթադրում էր հայ ժողովրդի՝ ազգային ազատագրման, ինքնության պահպանման, իր պատմական տարածքներում պետականության ստեղծման համար պայքարի հետ կապված պատմական և քաղաքական խնդիրների մի համալիր։

Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: