478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Լվովում կվերականգնեն Հայկական եկեղեցու ճակատային մասը
13:19
10 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լվովում շարունակվում է Հայկական եկեղեցական համալիրի վերականգնումը, հաղորդում է Analitika.at.ua-ն՝ հղում անելով ZAXID.NET-ին։

«Այս տարի եկեղեցու երկու դարպասների և ճակատի վերականգնմանը քաղաքային բյուջեից հատկացվել է 1,5 մլն գրիվեն։ Աշխատանքները կիրականացնի «Ստելա» ՍՊԸ-ն։ Այդ ֆիրման արդեն իրեն լավ է դրսևորել՝ աշխատակիցներն իրականացրել են Հայկական զանգակատան ռեստավրացիան»,- ճեպազրույցում հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։

Քաղաքագլուխն ընդգծել է, որ այս տարի պետբյուջեից մեկ կոպեկ անգամ չի տրամադրվել Լվովում ճարտարապետական հուշարձանների վերականգնմանը։

«Ընդհանուր մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակներում սկսվել են «Գողգոթա» փայտե խորանի վերականգնման աշխատանքները, որի վրա լվովցի և լեհ վարպետները կաշխատեն երկու տարի։

Լեհաստանի մշակույթի նախարարությունը 100 հազար զլոտի (250 հազար գրիվեն) է հատկացրել խորանի վերականգնման համար։ Ինչպես հայտնեց պատմական ժառանգության պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, Հայկական եկեղեցու համալիրում բավական թվով օբյեկտներ վերականգնման կարիք ունեն։

 «Հայկական եկեղեցու երեք գավիթ, մասնավորապես, Լեսյա Ուկրաինկայի փողոցի անցումը դեպի Հայկական փողոց, հուշասյունը, որը պետք է նորոգեին պետբյուջեի միջոցներով, բայց, հավանաբար, այս տարի այն չի կարող վերանորոգվել, քանի որ պետբյուջեից միջոցներ չեն հատկացվել»,- նշել է Լիլիա Օնիշչենկոն։

 «Ստելա» ՍՊԸ-ի տնօրեն Միխայիլ Գավրիկի խոսքերով, աշխատանքները նախատսվում է ավարտել այս տարի, թեև ըստ պայմանագրի, այդ օբյեկտը հաջորդ տարվա համար անցումային է համարվում։ «Ճակատի և դռնակի վերականգնումը պայմանականորեն բաժանված է 2 մասի՝ առաջին փուլ՝ պատերի, ճակատի, սյուների մաքրման նախապատրաստական աշխատանքներ, երկրորդ փուլ՝ քարի, սվաղի կորած մասերի վերականգնում։ Ծեփի ուսումնասիրման ընթացքում մենք հայտնաբերել ենք, որ մի քանի հատվածներում այն առանձնացել է պատից։ Օբյեկտի աշխատանքները մասնագետների մի մեծ թիմ կիրականացնի»,- նշեց Գավրիկը։

Լրագրողների այն հարցին, թե կպատժվի, արդյո՞ք, այն ֆիրման, որը 2007 թվականին վնաս է հասցրել Հայկական զանգակատանն ու երեկեցուն, Անդրեյ Սադովին ասել է. «Մենք մեծ հույսեր ունենք։ Ցանկանում ենք, որ մյուս ֆիրմաներն իմանան, որ նման բան անել պետք չէ։ Դատարանը պետք է նաև սահմանի վնասի այն չափը, որը պետք է վճարի ֆիրման»։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: