482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սփյուռքի ավելի քան 80 ուսուցիչներ վերապատրաստում են անցել Հայաստանում
17:30
09 Օգոստոսի 2010

Սփյուռքից ժամանած ավելի քան 80 ուսուցիչներ երկուշաբթի վկայականներ են ստացել Հայաստանում վերապատրաստման դասընթացներն ավարտելու վերաբերյալ:

«Ավանդական ծրագիրը, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր հայրենակիցների մոտ»,- վկայականները հանձնելու արարողության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 81 ուսուցիչ: Ուսուցիչները ներկայացրել են 18 երկրների հայկական սփյուռքի կրթական հաստատությունները:

Չնայած դասընթացներն ավանդական բնույթ են կրում, ծրագրի բովանդակային մասն ամեն տարի փոխվում է:

Ըստ Աշոտյանի, այս տարի, բացի ավանդական մոտեցումներից, նախարարությունն աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ուղղությամբ:

Նախարարը նշեց, որ այս տարի վերապատրաստման դասընթացների նյութերի հիմնական մասը հասանելի է համապատասխան ինտերնետ կայքերում, և բոլոր ցանկացող ուսուցիչները կարող են կատարելագործել իրենց գիտելիքները՝ նույնիսկ առանց դասընթացներին մասնակցելու:

Սփյուռքի կրթական հաստատությունները համապատասխան ուսումնական նյութերով ապահովելու մասին խոսելիս՝ Աշոտյանը նշեց փորձնական ծրագիրը, որն արդեն երկու ամիս հաջող կերպով իրականացվում է «Տաթև» կրթական համալիրի և կրթության նախարարության հետ համատեղ:

«Այս ծրագրով, ինտերնետի on-line ռեժիմում տեղակայվել էին երկու տեսակի դասագրքեր, և արդեն այսօր, երկու ամսվա ընթացքում բաժանորդների քանակը գերազանցում է երեք հազարը»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: