486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քանդակագործն Արգենտինայում արժանացել է «Չակո Բիենալե 2010» մրցանակին
14:19
09 Օգոստոսի 2010

Հայտնի հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը հուլիսի 15-24-ն Արգենտինայում անցկացված փառատոնի «Չակո Բիենալե 2010» բարձրագույն մրցանակին է արժանացել:

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց քանդակագործը, Չակո գավառի Ռեզիստենցիա մայրաքաղաքի մրցանակը նրան է հանձնվել անձամբ գավառի մարզպետ Աիդո Վոլվերի կողմից:

«Փառատոնն անցել է «XXI դար Գլոբալացում» թեմայով: Ես վաղ եմ հորինել իմ թեման երկու ձիերի տեսքով, որոնք իրենց ուսերի վրա գլոբալիզացիայի առաջընթացն են տանում: Իմ գործն այդպես էլ կոչվում է «Գլոբալիզացիայի առաջընթացը»,- ասաց Թոքմաջյանը՝ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրն ու Եվրասիական մայրցամաքային գեղարվեստական ակադեմիայի ակադեմիկոսը:

Քանդակագործը նշեց, որ իր աշխատանքն ընտրված է հայ քանդակագործների 50 էսքիզներից, որոնք ներկայացվել են փառատոնին: Օրենքների համաձայն, քանդակները ստեղծվել են տուրմալինից` հենց բաց երկնքի տակ հանրության աչքի առաջ:

Նա ավելացրեց, որ որդին` տաղանդավոր երիտասարդ քանդակագործ Վահե Թոքմաջյանը, ով ապրում է Կանադայում, նույնպես մասնակցել է փառատոնին և ներկայացրել Կանադան, արժանացել է «հանրության համակրանք» մրցանակին»- «Publica»:

Լևոն Թոքմաջյանը հայտնեց, որ արժանացել է Չակո գավառի պատվավոր քաղաքացու կոչմանը, իսկ մարզպետ Վոլվերը նրան անվանել է «գլոբալիզացիայի ոսկե կենտրոնում» կանգնած քանդակագործ: Նա նաև հաջորդ արգենտինական «Բիենալե»-ի ժյուրիի անդամ է ընտրվել:

Արգենտինական Չակո գավառը համաշխարահային փառք է ձեռք բերել իր «Բիենալե»-ով, որը տեղի է ունենում 25 տարվա ընթացքում յուրաքանչյուր երկու տարին մեկ:

Լևոն Թոքմաջյանը հայ առավել հայտնի ժամանակակից քանդակագործներից է։ Երևանը զարդարող մի շարք հայտնի գործերի, այդ թվում՝ լեգենդար ծաղկավաճառ Կարաբալայի, հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի, հայ ազգային հերոս Գևորգ Չաուշի քանդակների հեղինակն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: