483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության բարեփոխումները կբարելավեն համակարգի աշխատակիցների աշխատանքի պայմանները. պետ
20:07
06 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանության բարեփոխումները թույլ կտան բարելավել համակարգի աշխատակիցների աշխատանքի պայմանները, հայտնեց գերատեսչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում։

«Սկսված բարեփոխումների իրականացումը ամենամոտ ապագայում աշխատանքային ու սոցիալական նպաստավոր պայմաններ կապահովի համակարգի ծառայողների արդյունավետ գործունեության համար»,- ասաց նա նախօրեին Վայոց Ձորի ոստիկանական բաժինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ոստիկանության մամուլի կենտրոնը, գերատեսչության ղեկավարը ոստիկաններից պահանջել է առավելագույն ուշադրություն հատկացնել համակարգի ներկայիս գերխնդրի իրականացմանը` բարձրացնել ոստիկանության և յուրաքանչյուր ոստիկանի հեղինակությունը, ամեն ինչով աջակցել քաղաքացիներին, ընդգծված վերաբերմունք ունենալ ոստիկանի պահվածքի ու վարվելակերպի հանդեպ, անել առավելագույնը` հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության դեմ պայքարում մարզի ստորաբաժանումների արձանագրած անբավարար արդյունքներին։  Ոստիկանության պետն ընդգծեց դրանց պատճառները և մարզային վարչության ու բաժինների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվեց անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ոստիկանության լավագույն ավանդույթները վերականգնելու և մի շարք այլ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Այցելության ընթացքում ոստիկանության Վայոց ձորի բաժինների մի շարք աշխատակիցներ արժանացան խրախուսանքների:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ին հավանություն է տվել Հայաստանի ոստիկանության 2010-2011 թթ. գործունեության բարեփոխումների հայեցակարգին և ծրագրին, որոնք «Եվրոպական հարևանության» քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի կատարման միջոցառումների մի մասն են։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։