486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շինարարության ոլորտը դուրս է գալիս ճգնաժամից. վարչապետ
16:20
06 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շինարարության ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, ուրբաթ Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ կառավարության ղեկավարի՝ այդ մասին վկայում են 2010թ.-ի առաջին կիսամյակի միտումները։

«Զգալի աստիճանով դրան նպաստում են նաև այն լայնածավալ ծրագրերը, որոնք այսօր ֆինանսավորվում են պետբյուջեից։ Այդ աշխատանքները կշարունակվեն»,- ասաց Սարգսյանը։

Շինարարներին մասնագիտական  տոնի առթիվ շնորհավորելով՝ Սարգսյանը նշեց, որ «սա յուրահատուկ հնարավորություն է հանդիպելու և քննարկելու շինարարության ոլորտի խդիրները, անցած ճանապարհը, նվաճումնրն ու այն նոր մարտահրավերները, որոնք կանգնած են շինարարարական ոլորտի և շինարարների առջև»։

«Գաղտնիք չէ, որ 2009թ.-ը լուրջ փորձությունների տարի է եղել առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք կապիտալ ներդրումների զգալի կրճատումներ ենք ունեցել, և առաջին հերթին՝ շինարարության ոլորտում, ինչի արդյունքները մենք տեսել ենք ամբողջ տնտեսական համակարգում»,- ասաց նա։

Միաժամանակ վարչապետը կարևորեց, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնություններն բազմազանություն են մտցնում այն գործառույթներում, որոնք այսօր կատարում են շինարարները։ Մասնավորապես, նա հիշեցրել է Գառնի-Գեղարդ ճանապարհի հատվածում պիլոտային ծրագրի իրականացման մասին՝ նոր տուրիստական կենտրոն ձևավորելու նպատակով։

«Նման նախագծերը կիրականացվեն նաև Հայաստանի ողջ տարածում մասնավոր ձեռներեցների ուշադրությունը նոր շինարարական նախածգերին բևեռելու համար, որոնք պետք է համահունչ լինեն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ քայլերին»,- ասաց կառավարության ղեկավարը։

Այդ տեսակետից վարչապետը նաև կարևորեց շինարարության ոլորտի արդիականացմանը։ «Մենք տնօրինում ենք լուրջ պատմական ժառանգության, որով հպարտանում ենք։ Եվ այսօր մենք ցանկանում ենք նոր խոսք ասել շինարարության ոլորտում, ինչով կհպարտանան նաև երիտասարդ սերունդները»,- նշեց նա։

Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում հիանալի և լուսավոր պետություն ստեղծելու համար բավականին ներուժ և հնարավորություն կա։

Հայաստանում Շինարարի օրը նշվում է 2006թ.-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: