477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 53 միլիոն դոլար կտրամադրի տնտեսության զարգացման և սոցիալական բարեփոխումների համար
14:15
06 Օգոստոսի 2010

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ու ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման (Jatinder Cheema) ուրբաթ Երևանում կնքեցին երկու Օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին:

Տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում: Աջակցության նպատակային ոլորտները կլինեն  նորարարական տեխնոլոգիաները, իրավական և կանոնակարգիչ դաշտի, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավումը, աշխատանքային շուկայի զարգացումը, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածների համագործակցությունը: 

Առողջապահական և սոցիալական բարեփոխումների Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը կշարունակի օժանդակել ՀՀ Կառավարությանը առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում: Ըստ փաստաթղթի՝ աշխատանքներն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների առողջության բարելավմանը,  առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում պետական հատկացումների ավելացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ապահովության ծառայությունների որակի բարելավմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքերով՝ հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակում է զարգանալ, և նոր հորիզոններ են բացվում երկկողմ փոխգործակցության համար: Միաժամանակ Երիցյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության հետ հարաբերությունների մակարդակն ու ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները Հայաստանի հետագա զարգացման, երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնման համար: «Այսօր ստորագրված համաձայնագրերը կնպաստեն այս ամենին», - նշեց նա:

Միաժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի համաձայն՝ հիմնական շեշտը կդրվի փոքր և միջին բիզնեսի ներուժն ավելացնելու, մասնավորապես՝ ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու վրա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին նշեց, որ ստորագրված փաստաթղթերն ուղղված են երկու կարևորագույն՝ տնտեսական աճի ապահովման և սոցիալական ծառայությունների ոլորտներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման համաձայնագրերը երկկողմ համագործակցության նոր քայլ և նոր մակարդակ համարեց:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: