484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան կարող է մասնակցել «ՔԵՆԴԼ» հայկական գիտական նախագծի իրագործմանը
10:14
06 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ՔԵՆԴԼ» նախագծի համակարգող խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ, Ֆրանսիայում քննարկել է նախագծի իրագործման հարցում համագործակցության հնարավորությունները, հաղորդում է Գիտության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) Հայաստանում 3 ԳէՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրո­նային լույսի աղբյուրի նախագիծ է, որը հնարավորություն կստեղծի ժամանակակից հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել կյանքի գիտությունների, նյութագիտության և շրջակա միջավայրի ուսումնասիրու­թյան բնագավառներում:

Հայկական պատվիրակությունը գտնվում է Ֆրանսիայում հուլիսի վերջին: «Հանդիպումներն ուղղված էին Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի իրագործման խթանմանը և այդ նախագծում Ֆրանսիայի հնարավոր մասնակցությանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ կառավարության կողմից լիազորված «Քենդլ» նախագծի ներկայացուցիչ Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանը և «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովը: 

Երկօրյա այցելության ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների նախարարության, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) ԱՊՀ երկրների հետ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների, Ատոմային և այլընտրանքային էներգիայի հանձնաժողովի (CEA) ղեկավարի հետ:

Հանդիպումների ընթացքում ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են «ՔԵՆԴԼ» նախագծի դերը միջազգային և տարածաշրջանային համագործակցության առումով, ինչպես նաև դրական են գնահատել նախագծի գիտական մակարդակը: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացմանը, այդ թվում` ցուցաբերել փորձագիտական աջակցություն:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Սակլեում գտնվող «Սոլեյ» (SOLEIL) սինքրոտրոնային կենտրոն և քննարկել «ՔԵՆԴԼ» կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: