481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Toshiba ընկերությունը մտադիր է զբաղեցնել Հայաստանի համակարգչային շուկայի ավելի քան 15 տոկոսը
18:24
05 Օգոստոսի 2010

Toshiba ընկերությունը բավականին ագրեսիվ ծրագրեր ունի, որոնք կապված են Հայաստանի համակարգչային շուկայի հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Toshiba Europe»  ընկերության ԱՊՀ և Բալթյան երկրների տարածաշրջանի գլխավոր մենեջեր Իգոր Սնիտկոն: Նրա խոսքերով՝ ընկերությունը մտադիր է զբաղեցնել հայկական շուկայի ավելի քան 15 տոկոսը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուկան դատարկ է: Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ-շուկան բուռն զարգացում է ապրել, բավականին մեծ աճ է գրանցվել՝ չնայած ֆինանսական ճգնաժամին: Մենք ցանկանում ենք դառնալ այդ շուկայի առաջատարներից մեկը՝ զբաղեցնելով շուկայի ավելի քան 15 տոկոսը», - ասաց Սնիտկոն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Սնիտկոն նշեց, որ Հայաստանում Toshiba ընկերության ակտիվությունը համակարգչային համակարգերի ստորաբաժանումների գծով մինչև հիմա գրեթե զրոյի էր հավասար, «եղել են մեկանգամյա մատակարարումներ, սակայն լուրջ գործ չի արվել»:

«Մենք ծրագրում ենք կենտրոնանալ, կառուցել հստակ մատակարարման համակարգ, շուկայի տարբեր հատվածների հետ աշխատանքի խողովակներ, ինչպես նաև ներդրում կատարել գործընկերության մեջ», - ասաց նա:

Գլխավոր մենեջերի խոսքերով՝ Հայաստանի համակարգչային շուկան դեռ տարեկան չի հասնում 100 հազար միավորի, սակայն այն շատ արագ աճում է և հաջորդ տարի կանցնի այդ շեմը:

Միաժամանակ Սնիտկոն նշեց, որ այլ երկրների շուկաներում նկատվում է դեպի նոութբուքեր անցնելու միտումը՝ ինչպես սպառողական, այնպես էլ բիզնես-հատվածում:

«Եթե զարգացման որոշակի փուլում նոութբուքերի մասնաբաժինը կազմում էր 20 տոկոս, ինչն այսօր նկատվում է նաև Հայաստանում, ապա շատ երկրներում այդ մասնաբաժինը սկսեց շատ արագ գերազանցել կեսը, իսկ առանձին շուկաներում և հատվածներում desktop-երը (սեղանի համակարգիչները) համակարգիչների տեսակի անհետացող ներկայացուցիչն են», - ասաց նա:

Գլխավոր մենեջերը նշեց նաև, որ Toshiba-ի համար Հայաստանում մեծ հնարավորություններ են ստեղծվում, իսկ ծավալները ձևավորվում են «գործընկերոջ հետ համատեղ»:

Toshiba ընկերությունը Ucom հայկական ընկերության հետ համատեղ Հայաստանում սկսել է իրականացնել համատեղ նոր ակցիա, որի շրջանակներում Ucom-ի հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ապառիկով ձեռք բերել եվրոպական արտադրության նոութբուքեր: Ucom-ի ծառայություններից օգտվող հաճախորդները կարող են, ամսական վճարելով մոտավորապես 31,3 ԱՄՆ դոլար, ձեռք բերել նոր գերհզոր Toshiba նոութբուքեր, որոնք զինված են Intel և AMD պրոցեսորներով:

«Այժմ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կաշխատի մեր տեխնիկայի մատակարարման ծրագիրը ինտերնետին միանալու խողովակի միջոցով: Կարծում եմ, որ այն մեծ հաջողություն կունենա: Այժմ դժվար է խոսել ընդհանուր ծավալների մասին, դա աստիճանական գործընթաց է», - ընդգծեց Սնիտկոն:

«Toshiba Europe» ընկերության  Կենտրոնական Ասիայի և Կովկասի Գործընկերների հետ աշխատանքի գծով մենեջեր Իգոր Ժիցկին իր հերթին ասաց, որ Հայաստանի համակարգչային շուկայում երկու տարվա ընթացքում կտրուկ ցատկ է գրանցվել:

«Որոշակի մրցակցություններ են նկատվում ՏՏ ոլորտի բոլոր բնագավառներում, և եթե դա տեղի է ունեցել, ապա նշանակում է, որ դա ինչ որ մեկին հարկավոր է», - ավելացրեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: