481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաց լեզվի դասընթացներ են մեկնարկել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտում
17:07
05 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Ռուսական ուսումնամեթոդական  կենտրոնի Ռուսաց լեզվի ինտենսիվ դասընթացներն են մեկնարկել Հայաստանի պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղեկացնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ դասընթացներն անցկացվում են Ռուսաստանի բարձրագույն զինվորական կրթական հաստատություններ ընդունված սաների համար։ Դասընթացներին միացել են Հայաստանի գրեթե 70 ապագա սպաներ։

Ինստիտուտին առընթեր գործող Մոսկվայի մարզպետ, գեներալ-գնդապետ Բ.Գրոմովի անվան ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնում և ՌԴ Պետական դումայի պատգամավոր, բանակի գեներալ Վ.Վարեննիկովի անվան Ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնում 15 օրվա ընթացքում փորձառու մանկավարժ-ռուսագետներ Է.Ա. Բայաթյանը, Կ.Ս. Սարգսյանը, Դ.Զ. Աբրահամյանը, Մ.Գ. Միքայելյանը, Մ.Է.Թունյանը հատուկ մշակված ծրագրերով կօգնեն սկսնակ զինվորականներին տիրապետել ռուսաց լեզվով շփման ունակություններին։

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության կադրերի վարչության ավագ սպա, գնդապետ Գագիկ Սողոմոնյանի խոսքերով՝ լավ սկիզբ է դրվել ռուսաց լեզվի տիրապետման և պահպանման գործում՝ ՀԱՊԿ երկրների, մասնավորապես, ԱԱՀՈՒ զինվորների հետ արդյունավոտ փոխգործակցության նպատակով։

Դասընթացների բացմանը ելույթ ունեցավ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն։ Նա հաջողություն մաղթեց սաներին ռուսաց լեզվի ուսումնասիրման և Ռուսաստանում ուսանելու ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: