486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Սոնա Շահգելդյանը երջանիկ է, որ Հայաստանին հաղթանակ է բերել
10:53
05 Օգոստոսի 2010

Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը երջանիկ է, որ Յուրմալայում «Նոր ալիք 2010» մրցույթում իր երկրին հաղթանակ է բերել։

«Առաջին տեղը գրավելով՝ ես առաջին հերթին ուրախ եմ իմ երկրի համար։ Այն, ինչին ես հասա, առաջին հերթին կարևոր է իմ Հայրենիքի համար»,- չորեքշաբթի «Արմենիա» հայկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց նա։

Երգչուհու խոսքով՝ հաղթանակը համառ պարապմունքների ճանապարհով է տրվել, ինչն էլ օգնել է նրան անկաշկանդ զգալ բեմում։

«Շատ դժվար էր պարապել առավոտից մինչև երեկո, բայց ես հաղթանակի հետևից էի գնացել և իմ մեջ ուժ գտա հաղթելու։ Պարզապես շատ էի ցանկանում հաղթել, և դրանում ինձ օգնեց իմ հավատը»,- ասաց Շահգելդյանը։

Մրցութային երեք օրերի արդյունքում հայ երգչուհին հավաքել է 288 միավոր՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինան ներկայացնող Տատյանա Շիրկոյից: Երրորդ տեղը զբաղեցրել է Էստոնիան ներկայացնող Ուկու Սուվիստեն:

Ռուսաստանցի կատարողները չկարողացան առաջ անցնել յոթերորդ տեղից, 274 միավորով յոթերորդ տեղն է զբաղեցրել Եգոր Սեսարևը: «Մուրակամի» ռուսական խումբը հավաքել է 263 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը, իսկ Music Hayk-ը 256 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծնվել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին: Մրցույթի գլխավոր նպատակն է նոր անուններ բացահայտելը։

Այս տարի մրցույթի եզրափակիչում ելույթ են ունեցել 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։

Ամեն տարի «Նոր ալիք» մրցույթը հնարավորություն է տալիս հանդիսատեսին և բազմաթիվ հեռուստադիտողների տեսնել նոր տաղանդեր, որոնցից մի քանիսն իսկապես հայտնի արտիստներ են դառնում:

Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: