480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Նոր ալիք 2010» մրցույթում Սոնա Շահգելդյանը բացարձակ հաղթանակ տարավ. կարծիք
16:57
04 Օգոստոսի 2010

Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը հիանալի է հանդես եկել Յուրմալայում անցկացված «Նոր ալիք 2010» երաժշտական մրցույթում, կարծում է հայ էստրադային երգչուհի, մի շարք միջազգային վոկալային մրցանակների դափնեկիր Լիանան:

«Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սոնա Շահգելդյանը տաղանդավոր երգչուհի է: Յուրմալայում նրա ելույթը լավագույնն էր», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Նա ուրախությամբ նշեց, որ Հայաստանն առաջին անգամն է առաջին տեղը զբաղեցնում այս մրցույթում: «Կարծում եմ, որ սա Սոնայի կողմից իրականացրած հսկայական աշխատանքի արդյունքն է, ով ստացավ արժանի գնահատականը», - ասաց Լիանան:

Երգչուհին նշեց, որ «Նոր ալիքը», լինելով քաղաքականացված մրցույթ, այս անգամ բավականին անաչառ էր, և հաղթանակը շնորհեց իսկապես լավագույն կատարողին:

Այս կապակցությամբ Լիանան գոհունակությամբ նշեց, որ Սոնային ամենաբարձր՝ 11 միավոր տվեց ժյուրիի ամենախիստ անդամներից մեկը՝ Լայմա Վայկուլեն:

Լիանայի խոսքերով՝ տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են հայկական էստրադայի այնպիսի տաղանդավոր երգիչներ, ինչպիսիք են Արամոն, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Էմմին: «Սակայն մինչև հիմա միայն Արամոն է զբաղեցրել երկրորդ տեղը, իսկ Մհերին նախորդ տարի շնորհեցին «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը», - հիշեցրեց նա:

Մրցութային երեք օրերի արդյունքում հայ երգչուհին հավաքել է 288 միավոր՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինան ներկայացնող Տատյանա Շիրկոյից: Երրորդ տեղը զբաղեցրել է Էստոնիան ներկայացնող Ուկու Սուվիստեն:

Ռուսաստանցի կատարողները չկարողացան առաջ անցնել յոթերորդ տեղից, 274 միավորով յոթերորդ տեղն է զբաղեցրել Եգոր Սեսարևը: «Մուրակամի» ռուսական խումբը հավաքել է 263 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը, իսկ Music Hayk-ը 256 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծնվել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին: Մրցույթի գլխավոր նպատակն է նոր աննուներ բացահայտելը։

Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ են ունեցել 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։

Ամեն տարի «Նոր ալիք» մրցույթը հնարավորություն է տալիս հանդիսատեսին և բազմաթիվ հեռուստադիտողների տեսնել նոր տաղանդեր, որոնցից մի քանիսն իսկապես հայտնի արտիստներ են դառնում:

Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։