486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հնագետները հայտարարում են Շենգավիթ բնակավայրի նոր գտածոների մասին
19:15
03 Օգոստոսի 2010

Հայ հնագետները հաջող պեղումներ են անցկացրել Շենգավիթ բնակավայրի տարածքում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։
 
Ըստ նրա՝ հին Շենգավիթի բնակչությունը 5000 մարդ է կազմել։ «Երևանի կենտրոնում կա հուշարձան, որը գրեթե 6 հազար տարեկան է»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Շենգավիթի պեղումներն անցկացվել են դեռ 1936-38թթ.-ին՝ Եվգենի Բայբուրդյանի ղեկավարությամբ։ Քսանամյա դադարից հետո պեղումները շարունակել է Երևանի պետական համալսարանի արշավախումբը՝ Սանդրո Սանդրայանի ղեկավարությամբ։ Այդ պեղումներն անցկացվել են մինչև 1983թ.-ը, որից հետո հնագետները լքել են Շենգավիթը։ 2000թ.-ից սկսած Շենգավիթի պեղումները վերսկսվել են Սիմոնյանի ղեկավարությամբ։

«Մեկուկես ամիս տևած վերջին պեղումներն անցկացվել են 800 քմ տարածքում»,- նշեց հնագետը։ Ըստ նրա՝ պեղումների ժամանակ բազմաթիվ հետաքրքիր նմուշներ են  հայտնաբերվել։ Դրանց մեջ նա նշել է շուրջ 12-13 մետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ դահլիճը։ Բացի այդ, գահ հիշեցնող ինչ-որ բան է հայտնաբերվել, որտեղ կարող էին նստել երկու հոգի, մասնավորապես՝ տան տերն ու տիրուհին։

Բացի այդ, հնագիտական պեղումների ժամանակ 33 ծայրակալներ են հայտնաբերվել, ինչը կարևոր փաստ է, որը ժխտում է այն վարկածը, որի համաձայն՝ Շենգավիթի բնակիչները խաղաղ ապրելակերպ են վարել։

Գյուտերի թվում Սիմոնյանը նաև նշել է բազմաթիվ զարդերը, մասնավորապես՝ արձանիկները, որոնցից երկուսը տղամարդու պատկերով են։ Ըստ նրա՝ դա կարող է այն ժամանակվա մայրիշխանության մասին մոտեցման սրբեգրմանը հանգեցնել։  Նաև հայտնաբերվել են պղնձե և բրոնզե նմուշներ։

Հնագետը նշեց, որ Շենգավիթն այժմ պահպանվող գոտի է։ Բացի այդ նա հույս հայտնեց, որ ապագայում կառավարության և միջազգային դոնորների օգնությամբ կհաջողվի վերականգնել պատմական հուշարձանը։

Պեղումների առթիվ իր տեսակետը հայտնեց նաև ամերիկյան Ուայդների (Փենսիլվանիա նահանգ) համալսարանի մարդաբանության ամբիոնի վարիչ Միտչել Ռոթմանը։ «Ես Հայաստան եմ եկել, քանի որ շատ եմ հետաքրքրվում քուռ-արաքսյան մշկույթով»,- ասաց նա։
 
Ըստ նրա՝ հնագիտական պեղումների հետ կապված իր բոլոր հույսերն արդարացել են։ Ռոթմանը նշեց, որ իրենք պեղումներ են կատարել 1,5 մետր խորությամբ և 4 շերտ են հայտնաբերել։

Ըստ փորձագետի՝ Շենգավիթում պահպանվել են կառույցի պատերը և հատակը, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ավելի քան 5 հազար տարի առաջ ինչպես են ապրել մարդիկ։

Նա հույս հայտնեց, որ ապագայում իրենք ավելի մեծ հաջողության կհասնեն պեղումներում։ Նա նշեց, որ 2012թ.-ին իրենք գիրք կհրատարակեն, որում կարտացոլվի Շենգավիթի պեղումների վերաբերյալ ինչպես իրենց նախորդների, այնպես էլ իրենց աշխատանքները։

Ռոթմանը նշեց, որ այժմ իրենք հնագիտական պեղումներ անցկացնելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ ունեն ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: