480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը ժամանակի ընթացքում կարող են Թուրքիայից Արևմտյան Հայաստանի հողերի դիմաց փոխհատուցում պահանջել. փորձագետ
15:33
03 Օգոստոսի 2010

Հայերը ժամանակի ընթացքում կարող են Թուրքիայից Արևմտյան Հայաստանի հողերի դիմաց փոխհատուցում պահանջել, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Մեզ մոտ փոխվում է մտածողությունը. եթե ավելի վաղ մենք խոսում էինք Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին, ապա հիմա խոսում ենք փոխհատուցումների վճարման մասին: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում հարցը կբարձրանա Արևմտյան Հայաստանի հողերի դիմաց փոխհատուցման պահանջի մակարդակի», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Երկու կալիֆոռնիահայ՝ Կարբիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը, վերջերս Լոս Անջելեսի շրջանային դատարան հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և թուրքական երկու խոշոր բանկերի՝ Կենտրոնական բանկի և 1860 թ.-ից գործող Ziraat Bankasi-ի դեմ՝ պահանջելով փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության տարիներին հասցված վնասի դիմաց: Դավոյանն ու Թուրաբյանը պահանջում են փոխհատուցում վճարել իրենց նախնիների անշարժ գույքի և ունեցվածքի, ինչպես նաև անգին իրերի դիմաց, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի թանգարաններում:

Ինչպես հիշեցրեց Շաքարյանը, պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի և թուրքերի մեծ մասն ապրում են մի հողի վրա, որի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր չունեն: Ինչպես նշեց նա, մինչ այժմ հողերը ձևակերպված են հայերի վրա, և եթե ԱՄՆ-ի դատարանը բավարարի կալիֆոռնիահայերի հայցը, ապա դա նախադեպ կդառնա համապատասխան փաստաթղթեր ունեցող մնացած հայերի համար Թուրքիայից հետ պահաջնելու իրենց հողերը:

Փորձագետը նշեց, որ կալիֆոռնիահայերի հաջողությունը կախված է ամերիկյան վարչակազմի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումից: Նրա խոսքերով՝ եթե նույնիսկ հայերը շահեն դատը, ապա ԱՄՆ-ի դաշնային դատարանը կարող է չեղյալ հայտարարել դատական ակտը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդանի ստորին պալատը, ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։