481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան վախեցած է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների փոխհատուցման պահանջից. փորձագետ
14:01
03 Օգոստոսի 2010

Թուրքիան լրջորեն վախեցած է Հայոց ցեղասպանության տարիներին կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ Կալիֆոռնիայի հայերի կողմից ամերիկյան դատարան ներկայացված հայցից, կարծում է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Երկու կալիֆոռնիահայ՝ Կարբիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը, վերջերս Լոս Անջելեսի շրջանային դատարան հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և թուրքական երկու խոշոր բանկերի՝ Կենտրոնական բանկի և 1860 թ.-ից գործող Ziraat Bankasi-ի դեմ՝ պահանջելով փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության տարիներին հասցված վնասի դիմաց: Դավոյանն ու Թուրաբյանը պահանջում են փոխհատուցում վճարել իրենց նախնիների անշարժ գույքի և ունեցվածքի, ինչպես նաև անգին իրերի դիմաց, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի թանգարաններում:

«Թուրքիան բավականին վախեցած է այս հայցից: Այժմ մշտապես հայտարարում է հայցի քաղաքական ասպեկտի մասին՝ հայտարարելով, որ հայցը չունի իրավական հիմնավորումներ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նա:

Թուրքագետի գնահատականների համաձայն, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները կարող են ընդհանուր առմամբ մինչև 100 միլիարդ դոլարի փոխհատուցման հույս ունենալ:

Նրա խոսքերով՝ այժմ Անկարան հայտարարոմ է, որ ԱՄՆ-ն չի կարող դատական վճիռներ կայացնել օտարերկրյա պետությունների դեմ: Շաքարյանը նշեց, որ ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, ԱՄՆ-ն չի կարող օտարերկրյա պետությունների դեմ դատական ակտեր ընդունել, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պետությունները, խախտելով միջազգային իրավունքը, օտար ունեցվածք են զավթել:

Թուրքագետը ընդգծեց, որ այժմ հայցվորների գլխավոր խնդիրն է ապացուցել իրենց պատկանող ունեցվածքի անօրինական զավթման փաստը:

Փորձագետը նշեց, որ Թուրքիան պատրաստ չէր հայերի կողմից նման հայցին: Շաքարյանն ասաց, որ միայն հիմա է Թուրքիան սկսում ուսումնասիրել հայցը, ինչը բավականին երկար ժամանակ կպահանջի:

«Թուրքերը չէին կարծում, որ հայերը կարող են կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում պահանջել: Մեզ մոտ կարծիք է ձևավորվել, թե թուրքերը բավականին խելացի են, խորամանկ, իսկ նրանց դիվանագիտությունը հաշվարկում է հնարավոր բոլոր քայլերը, սակայն դա այդպես չէ՝ հաշվի առնելով թուրքերի անպատրաստ լինելը նման հայցին», - հայտարարեց նա՝ ավելացնելով, որ Թուրքիան այժմ «պաշտպանողական դիրք է» ընդունել:

Միաժամանակ Շաքարյանը հիշեցրեց, որ Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել նաև կիպրոսցի հույները, ովքեր շուրջ 170 միլիարդ դոլար են պահանջում Հյուսիսային Կիպրոսն օկուպացիայի ենթարկելու և նրանց տարածքներն օգտագործելու համար:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:-0- Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: