481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ին մտահոգել են հայկական բանակում հաճախակի դարձած միջադեպերը
13:21
03 Օգոստոսի 2010

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) իր մտահոգությունն է հայտնել հայկական բանակում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ, նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ մեկ շաբաթ առաջ լեյտենանտ Արտակ Նազարյանը ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում (Հայաստանի հյուսիս-արևելք, Ադրբեջանի հետ սահման) մահացու վնասվածք էր ստացել: Նախնական տվյալների համաձայն, հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ 31-ամյա Արտակ Նազարյանն իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Հայաստանի զորամասերից մեկում հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել նաև հաջորդ օրը: Փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորական ծառայության իրականացման կանոնների կոպիտ խախտումների պատճառով, ինչի հետևանքով մահացել է մեկ սպա և հինգ զինվոր:

ՀԱԿ-ից նշում են, որ այս հայտարարության առիթ է դարձել այն, որ զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին,  հասարակական լայն հնչեղություն են ստացել:

«Հայ Ազգային Կոնգրեսն իր վրդովմունքն ու խորը մտահոգությունն է հայտնում բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու հանցավոր բարքերի առիթով», - նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես կարծում են ՀԱԿ-ում, դա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում առկա համակարգային ճգնաժամը ամբողջությամբ կլանել է նաև զինված ուժերը:

«Ներկա իրավիճակը արմատապես բարելավելու անհրաժեշտ պայմանը ներկա վարչախումբն օր առաջ իշխանությունից հեռացնելն է: Իսկ հիշյալ զարհուրելի հանցագործությունների բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

Հայ ազգային կոնգրեսի կազմում ներառված են շուրջ 20 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու անցկացնել արտահերթ ընտրություններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: