478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները կօգնեն Ռուսաստանում հրդեհների մարման գործում
18:53
02 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի հարյուր կամավորներ կօգնեն ռուսաստանյան շրջաններում հրդեհների մարման գործում, երկուշաբթի տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նման որոշում է ընդունվել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մարզային կառույցների ներկայացուցիչների արտահերթ ժողովի ընթացքում, որի օրակարգում էր Ռուսաստանի` հրդեհներից տուժած շրջաններին երիտասարդների ուժերով օգնություն ցուցաբերելու հարցը:

Հունիսի կեսերին կենտրոնական շրջան եկած աննախադեպ շոգը հանգեցրել է Մերձմոսկովյան շրջանում բռնկվող հրդեհների։ Արդյունքում մայրաքաղաքը պատված է ծխով արդեն մի քանի շաբաթ անընդմեջ։ Նախորդ շաբաթ մոսկվացիները շնչում էին այդ ծուխը երկուշաբթիից ուրբաթ, հանգստայան օրերին ծուխը մի փոքր ցրվել է, իսկ երկուշաբթի՝ կրկին սաստկացել։ Ներկայում այրվածի հոտը զգացվում է քաղաքի ողջ տարածքում, մասնավորապես, այն նկատվում է հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև Մոսկվայի կենտրոնում։

Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկով ընդունվել է հետեւյալ հայտարարությունը:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի անդամ երիտասարդները մտահոգված են Ռուսաստանում մոլեգնող անտառային աննախադեպ հրդեհների պատճառով տուժած շրջանների ճակատագրով, որոնք արդեն իսկ բազմաթիվ կյանքեր են խլել, հարյուրավոր մարդիկ տարհանվում են իրենց տներից:

Կենտրոնը` գիտակցելով իր պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում մեր երկրի ռազմավարական գործընկերոջը եւ դարավոր բարեկամին օգնության ձեռք մեկնելու հարցում, պատրաստակամություն է հայտնում ուղարկել Ռուսաստանի Դաշնություն իր անդամ երիտասարդներից կազմված կամավորների 100-հոգանոց խումբ` հրդեհամարման եւ բնակիչներին տարատեսակ օգնության ցուցաբերման աշխատանքներին սատարելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնն իր հայտարարությունում կոչ է անում բոլոր մտահոգ երիտասարդներին միանալ նախաձեռնությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: